Պրեմիում Կրեդիտ

Բնակելի անշարժ գույքի վերանորոգման վարկ

  • սկսած 10.9%-ից
  • մինչև 20 տարի
«Ազգային հիփոթեքային ընկերության» ՎՎԿ ՓԲԸ /ԱՀԸ/ կողմից վերաֆինանսավորվող բնակելի անշարժ գույքի վերանորոգման վարկ

Պայմաններ

Հաստատված է «Պրեմիում Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ Խորհրդի 2021թ-ի մայիսի 12-ի թիվ 055 որոշմամբ: Ուժի մեջ է 12․05․2021թ․-ից:
Ընդհանուր դրույթներ
Վարկառու/Համավարկառու [20–60] տարեկան ՀՀ քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձինք, որոնց եկամուտների հիմնական աղբյուրը գտնվում է ՀՀ-ում և ովքեր վարկի սպասարկման ողջ ընթացքում չեն բոլորի 63 տարեկանը կամ առկա է վերոնշյալ պահանջներին բավարարող համավարկառու:
Վարկի նպատակը Բնակելի անշարժ գույքի վերանորոգում` բնակարանային պայմանների բարելավում
Վայրը ՀՀ ամբողջ տարածքում
Վարկի արժույթ ՀՀ դրամ
Վարկի նվազագույն և առավելագույն գումար Վարկը կարող է տրամադրվել 1 մլն-ից մինչև 35 մլն ՀՀ դրամ գումարի չափով (ըստ անհրաժեշտության):

«Սևծովյան առևտրի և զարգացման» բանկի հետ համագործակցության ծրագրի շրջանակներում տրամադրված վարկերի համար՝ մինչև 60 մլն ՀՀ դրամ, որը ենթակա է վերաֆինանսավորման ԱՀԸ-ի կողմից ամբողջությամբ:
Վարկի ժամկետը 60-240 ամիս
Տարեկան անվանական տոկոսադրույք 10.9%

«Սևծովյան առևտրի և զարգացման» բանկի հետ համագործակցության ծրագրի շրջանակներում տրամադրված վարկերի համար՝ 13%
Տարեկան փաստացի տոկոսադրույք 11.54%-12.17%
Վարկի և տոկոսագումարների մարման կարգ Կատարվում է ամսական կտրվածքով հետևյալ եղանակներից մեկով`
- «Անուիտետային» (հավասարաչափ ամսական մարում), որի մեջ փոփոխական մասերով մտնում են մայր գումարը և կուտակված տոկոսները,
- «Զսպանակաձև» (փոփոխական ամսական մարում), որի մեջ մայր գումարը մտնում է հավասար չափով, իսկ կուտակված տոկոսները` փոփոխական:
Գրավ Վերանորոգվող անշարժ գույքը, որը պետք է հանդիսանա առաջնային գրավ
Վարկ/Գրավ1 (LTV) Վարկի գումարը չի կարող գերազանցել գնահատված շուկայական արժեքի 70%-ը
Ընդհանուր պարտքային վճարումների հարաբերությունը զուտ եկամուտներին (ԸՊԵ) (OTI) Մինչև 45%

«Սևծովյան առևտրի և զարգացման» բանկի հետ համագործակցության ծրագրի շրջանակներում տրամադրված վարկերի համար՝ մինչև 60%
Տվյալներ վարկային պատմության մասին - Հարցում ԱՔՌԱ վարկային բյուրոյից
Եթե վարկառուն ընթացիկ վարկ/եր ունի, ապա այն պետք է դասակարգված լինի իբրև ստանդարտ վարկ՝ համաձայն ՀՀ ԿԲ և ՀՀ ՖՆ համատեղ հաստատված կարգի և վարկի/երի գծով չպետք է առկա լինեն ընթացիկ ժամկետանց պարտավորություններ
- վերջին տասներկու ամիսների ընթացքում բոլոր վարկերի/գործող և մարված/ գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չի գերազանցում 30 օրացույցային օրը2, բացառությամբ եթե ժամկետանց պարատավորության/ պարտավորությունների ընդհանուր արժեքը չի գերազանցում 1000 ՀՀ դրամը:
Վարկի տրամադրման վճար` միանվագ Վարկի գումարի 0.5%, բայց ոչ պակաս քան 10,000 ՀՀ դրամ
Վարկային հայտի ուսումնասիրության վճար 5,000 ՀՀ դրամ, գանձվում է միանվագ վարկային հայտը մուտքագրելիս
Տույժեր Պայմանագրով նախատեսված մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում Վարկառուն ՈՒՎԿ-ին վճարում է տույժ` ժամկետանց վարկի և տոկոսագումարի 0.1% չափով՝ կետանցի յուրաքանչյուր օրվա համար: Ընդ որում, ժամկետանց վարկի գումարի նկատմամբ շարունակվում է հաշվարկվել տարեկան տոկոսադրույքը մինչև ժամկետանց վարկի գումարի հետվերադարձը:
Վարկի գումարի վաղաժամկետ մարման դեպքում Տույժ չի սահմանվում
Ապահովագրություն Գրավադրվող անշարժ գույքի և վարկառուի ու համավարկառուների դժբախտ պատահարից մահացության դեպքի ապահովագրություն (եկամուտների համամասնությամբ) կատարվում է ամեն տարի վարկի մնացորդային գումարի չափով
Այլ դրույթներ Վարկը կարող է տրամադրվել 2 ձևով՝
- Բարելավման աշխատանքներ - Բարելավման աշխատանքները պետք է բարձրացնեն բնակարանի/անշարժ գույքի բնակության համար պիտանելիությունը կամ դրա օգտագործման արդյունավետությունը։ Բարելավման աշխատանքները ներառում են ինչպես ընդհանուր բնակարանի/բնակելի տան, այնպես և դրա առանձին հատվածների վերանորոգումը (օրինակ են հանդիսանում լոգարանի, խոհանոցի, ջրամատակարարման և էլեկտրաէներգիայի համակարգերի վերանորոգումը, կենցաղային կոմունալ ջրամատակարարման, ջեռուցման կամ օդափոխման համակարգերի տեղադրումը կամ նորացումը, մեկուսիչ նյութերի, հերմետիկ և ջերմամեկուսիչ պատուհանների տեղադրումը, սեյսմակայունության ամրապնդումը, ինչը ներառում, բայց չի սահմանափակվում ֆունդամենտի և մետաղական կառուցվածքի ամրացմամբ, և/կամ վնասվածքների վերանորոգմամբ)։ Բարելավման աշխատանքները չեն կարող ներառել ներկառուցված պահարանների պատրաստումը, կենցաղային տեխնիկայի ձեռքբերումը կամ ճոխության տարրեր:
Բարելավման աշխատանքները պետք է ամբողջությամբ ավարտված լինեն վարկի տրամադրումից 1 տարի հետո: Վարկը մասնաբաժիններով տրամադրելու դեպքում` 1 տարի ժամանակահատվածը հաշվարկվում է վերջին մասնաբաժնի տրամադրման ամսաթվից սկսած:

- Բնակելի տարածքի ընդլայնում - Բնակելի տարածքի ընդլայնումը կարող է կատարվել բնակարանի ներքին տարածքի ձևափոխման միջոցով բնակարանի տարածքից դուրս նոր սենյակների, հարկերի կառուցումը։ Եթե այս դեպքում պահանջվում է համապատասխան պետական մարմինների թույլտվությունը, ապա այդ փաստաթուղթը պետք է ներառվի վարկային գործում։
Վարկառուն շինարարական ոլորտի խորհրդատուի կամ կապալառուի հետ (եթե այդպիսիք կան) պատրաստում է կատարվելիք աշխատանքների նախահաշիվը և ներկայացնում վարկային մասնագետին։ Դրան պետք է կցված լինեն համապատասխան նկարներ, նախագծեր և տեխնիկական առանձնահատկություններ, կատարվելիք աշխատանքի ամբողջական նկարագրությունը, ինչպես նաև աշխատանքի սկիզբն ու ավարտը ընդգրկող ժամանակահատվածները։ Վարկառուն պետք է ներկայացնի նաև համապատասխան ծախսերի արժեքը և այլ տվյալներ, որպեսզի վարկային մասնագետը կարողանա լիովին գնահատել վերանորոգման աշխատանքների ծավալը, որակը և արժեքը։
Պետք է ներկայացվեն վերանորոգվող գույքի լուսանկարներ ինչպես վերանորոգումից առաջ, այնպես էլ յուրաքանչյուր մասնաբաժնի տրամադրումից հետո (ամբողջական պատկերացում կազմելու համար):
Այլ պահանջներ Համաձայն ԱՀԸ «Հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման կարգի»
Վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների կայացման Ժամկետներ Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է առավելագույնը 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում, որոշումների կայացման համար ՈՒՎԿ կողմից պահանջվող փաստաթղթերը ամբողջությամբ ներկայացնելուց հետո:
Վարկը տրամադրվում է ՈՒՎԿ կողմից դրական որոշման դեպքում և գրավի վկայականի առկայության դեպքում առավելագույնը 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում։
1 Որտեղ գրավի արժեքը հավասար է գրավի գնահատված շուկայական և ձեռքբերման արժեքներից (առկայության դեպքում) նվազագույնին։
2 Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ վարկառուն ներկայացնում է փաստաթղթային հստակ հիմնավորումներ առ այն, որ ուշացումները պայմանավորված չեն եղել իր վարքագծով: Նման դեպքերում ուշացված օրերի ընդհանուր քանակը չպետք է գերազանցի 90 օրացույցային օրը և միևնույն ժամանակ վարկի ռիսկի դասը պետք է լինի առավելագույնը <հսկվող> համաձայն ՀՀ ԿԲ և ՀՀ ՖՆ համատեղ հաստատված կարգի վերջին 12 ամիսների ընթացքում:
«Ֆինանսական օգնական» համակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` www.fininfo.am
Թարմացվել է` 13/05/2021, 11:54

Այլ վարկեր

Բաժանորդագրվել նորություններին

Առաջինը իմացեք մեր հատուկ առաջարկների մասին


    Պատվիրել հեռախոսազանգ

    Մեր մասնագետները շուտով կկապվեն Ձեզ հետ