Մեր կազմակերպության առաքելությունն է՝ միկրո, մանր և միջին ձեռնարկատիրական գործունեության խթանմամբ նպաստել տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը։ Հատուկ ուշադրության է արժանանալու գյուղական համայնքներում վարկավորման ծավալների աճը, որը, ինչ խոսք, հանդիսանալու է գյուղատնտեսության զարկերակներից մեկը։

Պրեմիում Կրեդիտ ՈՒՎԿ-ն, իր առաքելության նպատակներից ելնելով, իրականացնելու է՝

  • ոսկու գրավադրմամբ սպառողական վարկերի տրամադրում,
  • ավտոմեքենայի, անշարժ գույքի ձեռքբերման և հիփոթեքային (վերանորոգման) վարկերի տրամադրում,
  • գյուղատնտեսական վարկերի տրամադրում,
  • անշարժ և շարժական գույքի գրավով այլ սպառողական վարկերի տրամադրում,
  • արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ,
  • պետական արժեթղթերի առք և վաճառք, ինչպես նաև ռեպո, հակադարձ ռեպո գործարքների կնքում,
  • երաշխիքների տրամադրում,
  • վարկային կազմակերպություններին բնորոշ և թույլատրելի այլ գործունեություն:

Մենք հաճախորդներին ծառայություններ մատուցելիս որդեգրել ենք հետևյալ արժեքները`

Հասանելիություն

Մեր կազմակերպությունը նախատեսում է ունենալ տարածքային ստորաբաժանումների լայն ցանց՝ հաճախորդների ավելի լայն զանգվածներին իր ծառայությունները հասանելի դարձնելու նպատակով։ Նախատեսվում է ստեղծել մասնաճյուղեր Հայաստանի Հանրապետության մարզկենտրոններում հաճախորդների թվի տարեցտարի աճը սպասարկելու համար։
 

Հարմարավետություն

Առաջարկվող ֆինանսական գործառնությունները կատարվելու են ինչպես դրամով, այնպես էլ արտարժույթով՝ գործող օրենսդրությանը համապատասխան։ Յուրաքանչյուր մասնաճյուղ կամ ներկայացուցչություն ապահովված է բարձրակարգ սպասարկման համար անհրաժեշտ ժամանակակից տեխնոլոգիաներով։
 

Արդյունավետ կառավարում

Ղեկավարության կողմից որդեգրված քաղաքականության համաձայն մեր կազմակերպությունում մարդկային ռեսուրսների կառավարման հիմնական տիպ է հանդիսանում «գիտելիքների փոխանցումը», այլ ոչ թե «ղեկավարումը»։ Ֆինանսական միջոցների կառավարման տեսանկյունից միջոցների տեղաբաշխման պայմանները սահմանվելու են շուկայի պահանջներին համահունչ և միևնույն ժամանակ ունենալու են մրցակցային առավելություններ։ Մեր կազմակերպությունն ակտիվների և պարտավորությունների արդյունավետ կառավարման նպատակով նախատեսում է ազատ դրամական միջոցները տեղաբաշխել պետական պարտատոմսերում։
 

Ուսուցում և կատարելագործում

Մեր կազմակերպության ղեկավարների և աշխատակիցների գիտելիքների մակարդակի բարելավման, ինչպես նաև աշխատանքների արդյունավետության բարձրացման, շուկայում մեր կազմակերպության դիրքի ամրապնդման, նոր պրոդուկտների ներդրման և շուկայի նորություններին տեղեկանալու նպատակով պարբերաբար կկազմակերպվեն վերապատրաստումներ՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ արտասահմանում։
 

Ազնվություն և վստահություն

Մեր կազմակերպությունն իր ծառայությունները չի մատուցելու այն անձանց, որոնք զբաղվում են ՀՀ օրենսդրությամբ արգելված որևէ գործունեությամբ, կամ որոնք կկասկածվեն փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման մեջ։ Մենք չենք իրականացնելու ռիսկային վարկավորում (անբարեխիղճ վարկառուներ, բլանկային վարկերի տրամադրում և այլն)։ Մենք ֆինանսական գործառույթներ իրականացնելու ենք՝ հաշվի առնելով գործող օրենսդրությամբ և Կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված պահանջները։
 

Հաճախորդների սպասարկում

Առանձնակի ուշադրություն է դարձվելու հաճախորդների արագ և որակյալ սպասարկմանը։ Մեր կազմակերպության հաճախորդներից ստացված գրավոր բողոքները արժանանալու են համապատասխան մասնաճյուղի կառավարիչի ուշադրությանը, որն էլ իր հերթին բողոքը կներկայացնի նաև գործադիր տնօրենին։ Անհրաժեշտության դեպքում ղեկավարությունը հանդիպելու է հաճախորդի հետ՝ խնդրին մանրամասն ծանոթանալու նպատակով։ Բոլոր աշխատողներից պահանջվելու է պահպանել էթիկայի բարձր նորմեր, որոնք կվերաբերվեն ինչպես հագուստին և արտաքին տեսքին, այնպես էլ գործընկերների և հաճախորդների հետ հարաբերություններին։

Թարմացվել է` 07/06/2019, 20:30

Բաժանորդագրվել նորություններին

Առաջինը իմացեք մեր հատուկ առաջարկների մասին


    Պատվիրել հեռախոսազանգ

    Մեր մասնագետները շուտով կկապվեն Ձեզ հետ