Ջերմ Օջախ էներգաարդյունավետ վերանորոգման միկրովարկեր
- 10․9%
- մինչև 10 տարի
«Ազգային հիփոթեքային ընկերության» ՎՎԿ ՓԲԸ /ԱՀԸ/ կողմից վերաֆինանսավորվող Ջերմ Օջախ էներգաարդյունավետ վերանորոգման միկրովարկեր
Պայմաններ
Հաստատված է «Պրեմիում Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ Խորհրդի 2021թ-ի մայիսի 12-ի թիվ 055 որոշմամբ: Ուժի մեջ է 12․05․2021թ․-ից:
Ընդհանուր դրույթներ | |
Վարկառու/Համավարկառու | [20–60] տարեկան ՀՀ քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձինք, որոնց եկամուտների հիմնական աղբյուրը գտնվում է ՀՀ-ում և ովքեր վարկի սպասարկման ողջ ընթացքում չեն բոլորի 63 տարեկանը կամ առկա է վերոնշյալ պահանջներին բավարարող համավարկառու: |
Վարկատեսակ | Սպառողական վարկ կամ դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման մեխանիզմով ՈՒՎԿ կողմից տրամադրված վարկ |
Վարկի արժույթը | ՀՀ դրամ |
Վարկի նվազագույն և առավելագույն գումարը | 275,000-3,000,000 ՀՀ դրամ |
Վարկի նվազագույն և առավելագույն ժամկետը1 | Նվազագույնը 60 ամիս, առավելագույնը 120 ամիս |
Վարկի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատվածը | Նվազագույնը 6 ամիս, առավելագույնը 1 տարի |
Վարկի առավելագույն տոկոսադրույքը | 10․9% |
Տարեկան փաստացի տոկոսադրույք | 11.61%-12.88% |
Վարկի նպատակը | Բնակելի անշարժ գույքի վերանորոգում` ուղղված էներգաարդյունավետության բարձրացմանը. ընդ որում վարկի միջոցների նվազագույնը 40%-ը պետք է ուղղված լինի բնակելի անշարժ գույքի էներգաարդյունավետության բարձրացման համար նախատեսված միջոցառումների և նյութերի/պարագաների ձեռքբերմանը, այդ թվում՝ մինչև վարկի գումարի 20%-ը կարող է ուղղվել էներգախնայող կենցաղային սարքավորումների ձեռքբերմանը (Ծրագրի շրջանակներում ընդունելի էներգաարդյունավետ նյութերի/պարագաների ցանկը և դրանց նկատմամբ պարտադիր սահմանաչափերը սահմանվում են Ծրագրի համար մշակված Գործառնական Ձեռնարկում): |
Դրամաշնորհը | Էներգաարդյունավետության նվազագույն պահանջին բավարարող բոլոր վարկերը իրավունակ են նաև դրամաշնորհի նկատմամբ: Կախված վարկի մեջ էներգախնայող միջոցառումների տեսակարար կշռից՝ նախատեսված է դրամաշնորհի երկու տարբերակ: Վարկի և դրամաշնորհի նկատմամբ իրավունակությունը գնահատվում է մշակված առցանց էներգահաշվիչ գործիքի օգնությամբ՝ www.jermojakh.com
Վարկառուն ստանում է վարկի պայմանագրային գումարի 5% դրամաշնորհ, սակայն ոչ ավել քան վարկի ընթացիկ մնացորդի չափով դրամաշնորհ, որն ուղղվում է վարկի մայր գումարի մարմանը: Եթե վարկի գումարի 40%-ից ավելին օգտագործվում է էներգաարդյունավետության բարձրացման համար նախատեսված նյութերի/պարագաների ձեռքբերման նպատակով, սահմանվում է հիմնական դասի՝ 5% դրամաշնորհ: Դրամաշնորհի տրամադրման նախապայման են հանդիսանում նաև ստորև ներկայացված դրույթները` - Իրականացված բոլոր միջոցառումների առնվազն 90%-ը պետք է հիմնավորված լինի վճարումը հաստատող փաստաթղթերով: - Եթե վարկառուն բացի էներգաարդյունավետ նյութերի/պարագաների ձեռքբերումից իրականացրել է նաև գույքի վերանորոգում, ապա անհրաժեշտ է ապահովել վերանորոգման աշխատանքներն ամփոփող նախնական և վերջնական լուսանկարներ և/կամ տեսաերիզ: Դրամաշնորհի հատկացման առաջարկը վարկառուին ներկայացնում է ՈՒՎԿ-ն: Դրամաշնորհը տրամադրվում է Վարկառուի համաձայնությամբ։ |
Առաջնային էներգաարդյունավետության գնահատում | Վարկի տրամադրումից առաջ ՈՒՎԿ աշխատակիցը պետք է իրականացնի վերանորոգվող անշարժ գույքի առաջնային Էներգաարդյունավետության գնահատում, որի նպատակն է պարզել, թե արդյոք վերանորոգվող բնակելի անշարժ գույքն ունի էներգաարդյունավետության բարձրացման անհրաժեշտություն: Էներգաարդյունավետության գնահատման արդյունքները հետագայում համեմատվում են վերջնական Էներգաարդյունավետության գնահատման արդյունքների հետ, որի հիման վրա Կազմակերպության համաձայնությամբ կայացվում է դրամաշնորհի հատկացման որոշումը: Էներգաարդյունավետ վերանորոգման վարկերի դեպքում, եթե պարզվում է, որ գույքը էներգաարդյունավետության բարձրացման անհրաժեշտություն չունի, ապա վարկը չի տրամադրվում: |
Վարկի ապահովման միջոցը | Երրորդ անձի /անձանց/ երաշխավորություն, շարժական գույքի գրավ կամ այլ տեսակի ապահովման միջոց՝ ՈՒՎԿ ներքին կարգերի hամաձայն, բացառությամբ անշարժ գույքի: |
Վարկի մարման ձևը | - Արտոնյալ ժամանակահատվածում` միայն տոկոսագումարների մարում,
- Արտոնյալ ժամանակահատվածի ավարտից հետո` ամբողջությամբ վճարվող անուիտետային կամ մայր գումարի հավասարաչափ մարումներով վարկ, Երկու դեպքում էլ վճարումները պետք է կատարվեն ամսական պարբերականությամբ: |
Վարկունակության գնահատում | Եկամուտների գնահատումը և դրանց արժանահավատության ստուգումը` ՈՒՎԿ ներքին կարգերի համաձայն |
Վայրը | ՀՀ ամբողջ տարածքում, բացառությամբ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի |
Վարկի տրամադրման վճար` միանվագ | Վարկի գումարի 0.5%, բայց ոչ պակաս քան 5.000 ՀՀ դրամ |
Վարկային հայտի ուսումնասիրության վճար | 3,000 ՀՀ դրամ, գանձվում է միանվագ վարկային հայտը մուտքագրելիս |
Տույժեր | Պայմանագրով նախատեսված մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում Վարկառուն ՈՒՎԿ-ին վճարում է տույժ` ժամկետանց վարկի և տոկոսագումարի 0.1% չափով՝ կետանցի յուրաքանչյուր օրվա համար: Ընդ որում, ժամկետանց վարկի գումարի նկատմամբ շարունակվում է հաշվարկվել տարեկան տոկոսադրույքը մինչև ժամկետանց վարկի գումարի հետվերադարձը: |
Վարկի գումարի վաղաժամկետ մարման դեպքում | Տույժ չի սահմանվում |
Այլ պահանջներ | Ցանկալի է, որ վարկառուն/համավարկառուն լինի վերանորոգվող բնակելի անշարժ գույքի սեփականատեր/համասեփականատեր: Սակայն եթե վերջինս չի հանդիսանում վերանորոգվող բնակելի անշարժ գույքի սեփականատեր/համասեփականատեր, ապա պետք է առկա լինի բնակելի անշարժ գույքի սեփականատիրոջ/համասեփականատիրոջ գրավոր հայտարարությունն առ այն, որ վերջինս տեղյակ է և չի առարկում, որպեսզի իր բնակելի անշարժ գույքը վերանորոգվի,
Բնակելի անշարժ գույքի մեկ միավորը Ծրագրի շրջանակներում տրամադրված վարկային միջոցների հաշվին կարող է վերանորոգվել մի քանի անգամ |
Վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների կայացման Ժամկետներ | Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է առավելագույնը 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում, որոշումների կայացման համար ՈՒՎԿ կողմից պահանջվող փաստաթղթերը ամբողջությամբ ներկայացնելուց հետո:
Վարկը տրամադրվում է ՈՒՎԿ կողմից դրական որոշման դեպքում և գրավի վկայականի առկայության դեպքում առավելագույնը 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում։ |
Վարկային կազմակերպության կողմից Վարկի տրամադրման որոշման հիմնական գործոններից է հաճախորդի վարկարժանության գնահատումը, որը կատարվում է վարկային պատմության դիտարկման եղանակով։
Վարկային պատմությունը դա տեղեկատվություն է հաճախորդի կողմից ստանձնած պարտավորությունների վերաբերյալ, որը ցույց է տալիս հաճախորդի պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները պարտավորությունների և դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություններ: Վարկային պատմությունը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը՝ - Հաճախորդի ստացած վարկերը, դրանց քանակը և գումարը, յուրաքանչյուր վարկի տեսակը և ժամկետները, - Վարկից բխող մարումների կատարումը (օրինակ՝ արդյո՞ք ժամանակին եք վճարել տոկոսներն ու մայր գումարի մարումները, թե ոչ), - Հաճախորդի կողմից այլ մարդկանց տրամադրված երաշխավորությունները, - ժամկետանց վարկերի առկայությունը, ինչպես նաև դրանց համար սահմանված տույժ ու տուգանքները: Վարկային պատմության մեջ ներառվում են միայն հարցման պահից վերջին 5 տարվա վերաբերյալ տվյալները: Սխալ կամ թերի վարկային պատմությունը փոփոխելու համար հաճախորդը պետք է դիմի ԱՔՌԱ վարկային բյուրո, որպեսզի պարզի, թե ինչ տվյալներ են պահվում այնտեղ իր մասին, և որն է սխալ կամ թերթի տեղեկատվության աղբյուրը: Վարկային պատմությունը բարելավելու համար անհրաժեշտ է բացառել ընթացիկ վարկերի գծով ուշացումները, մարել ժամկետանց վարկերով կետանցված գումարները, խուսափել անվստահելի անձանց համար երաշխավոր դառնալուց: Մանրամասների և օգտակար խորհուրդների համար կարող եք այցելել հետևյալ հղումներով՝ www.abcfinance.am, www.acra.am: |
«Ֆինանսական օգնական» համակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով`
www.fininfo.am
Թարմացվել է` 06/12/2024, 19:12