Տրամադրվող վարկերի տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է հետևյալ բանաձևերով`
1. Համաձայնեցված տարեկան տոկոսադրույքի հաշվարկման (annualized agreed rate, AAR) բանաձևը.
Որտեղ`
X – համաձայնեցված տարեկան տոկոսադրույքն է (ՀՏՏ),
Rag – բանկի և հաճախորդի միջև համաձայնեցված պարզ տոկոսադրույքն է,
n – հաշվեգրված տոկոսների վճարումների (կապիտալիզացիաների) քանակն է մեկ տարվա ընթացքում:
2. Մանրամասն սահմանված էֆեկտիվ տոկոսադրույքի հաշվարկման (narrowly defined effective rate, NDER) բանաձևը.
Որտեղ`
i – մանրամասն սահմանված էֆեկտիվ տոկոսադրույքն է (ՄՍԷՏ),
Kn – դրամական միջոցների n հոսքերը բանկի տեսանկյունից,
N -դրամական միջոցների հոսքերի քանակը` կապված տվյալ ֆինանսական գործիքի հետ,
A – ներգրավված կամ տրամադրված միջոցի սկզբնական գումարը,
Dn – n-րդ դրամական հոսքի ստացման ժամանակահատվածը` արտահայտված առաջին հոսքից հետո անցած օրերի թվով (առաջին հոսքը միջոցի ներգրավման կամ տրամադրման ամսաթիվն է):
3. Միջին արդյունավետ տոկոսադրույք (annual percentage rate of charge, APRC) բանաձևը, որը ունի նույն մեթոդաբանությունը, ինչ ՄՍԷՏ-ը, սակայն իր մեջ ներառում է ինչպես բոլոր տոկոսները, այնպես էլ այլ վճարումները, որոնք միջոց ստացողը պարտավոր է վճարել տվյալ միջոցը ստանալու համար: (2) բանաձևի տարրերը տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկելիս ունեն հետևյալ նշանակությունները.
i – տարեկան փաստացի տոկոսադրույքն է,
A – միջոց ստացողին տրամադրվող միջոցի սկզբնական գումարն է,
n – միջոցի մարմանն ուղղված վճարի հերթական համարն է,
Kn – միջոց ստացողի կողմից միջոցի ստացման պահին և(կամ) միջոցի գործողության ընթացքում կատարված հերթական n-րդ վճարի գումարն է (մայր գումար, տոկոսագումարներ և(կամ) այլ վճարումների գումարներ):
Dn – այն թիվն է, որը ցույց է տալիս, թե քանի օր է անցել միջոցի ստացման օրից մինչև միջոցի գումարի հերթական n-րդ մարման օրը ներառյալ:
Դաշտի անվանում | Նկարագրություն |
---|---|
Արդյունավետ տոկոսադրույք | Արդյունավետ տոկոսադրույքի հաշվարկը կատարվում է մանրամասն սահմանված էֆեկտիվ տոկոսադրույքի հաշվարկման (NDER) բանաձևի (2) համաձայն: |
Փաստացի տոկոսադրույք | Փաստացի տոկոսադրույքի հաշվարկը նույնպես կատարվում է NDER բանաձևի համաձայն` ընդգրկելով հաճախորդի(ն) վճարված/վճարվելիք լրացուցիչ գումարները (APRC): Վարկային հայտերի ենթահամակարգը օգտագործելու դեպքում փաստացի տոկոսադրույքի հաշվարկի ժամանակ հաշվի է առնվում նաև վարկային հայտերով գանձված գումարները: |
Վարկերի գումարները նշվում են ՀՀ դրամով: Վարկի գումարը արտարժութային լինելու դեպքում բոլոր վճարները հաշվարկում ներառվում են պայմանագրի կնքման օրվա դրությամբ ՈՒՎԿ կողմից սահմանված վաճառքի փոխարժեքով:
Արդյունավետ տոկոսադրույքը հաշվարկվում է պայմանագրի հաստատման պահին:
Որոշ դեպքերում, երբ վերանայվում են պայմանագրի ժամկետը և անվանական տոկոսադրույքները, անհրաժեշտ է վերանայել նաև արդյունավետ և փաստացի տոկոսադրույքները: Տոկոսադրույքների վերանայման ժամանակ ֆիքսվում է նաև ամսաթիվ, որից սկսած նշված տոկոսադրույքները մտնում են ուժի մեջ: