Տրամադրվող վարկերի տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է հետևյալ բանաձևերով`

1. Համաձայնեցված տարեկան տոկոսադրույքի հաշվարկման (annualized agreed rate, AAR) բանաձևը.

 

Որտեղ`

X – համաձայնեցված տարեկան տոկոսադրույքն է (ՀՏՏ),

Rag – բանկի և հաճախորդի միջև համաձայնեցված պարզ տոկոսադրույքն է,

n – հաշվեգրված տոկոսների վճարումների (կապիտալիզացիաների) քանակն է մեկ տարվա ընթացքում:

 

2. Մանրամասն սահմանված էֆեկտիվ տոկոսադրույքի հաշվարկման (narrowly defined effective rate, NDER) բանաձևը.

 

Որտեղ`

i – մանրամասն սահմանված էֆեկտիվ տոկոսադրույքն է (ՄՍԷՏ),

Kn – դրամական միջոցների n հոսքերը բանկի տեսանկյունից,

N -դրամական միջոցների հոսքերի քանակը` կապված տվյալ ֆինանսական գործիքի հետ,

A – ներգրավված կամ տրամադրված միջոցի սկզբնական գումարը,

Dn – n-րդ դրամական հոսքի ստացման ժամանակահատվածը` արտահայտված առաջին հոսքից հետո անցած օրերի թվով (առաջին հոսքը միջոցի ներգրավման կամ տրամադրման ամսաթիվն է):

 

3. Միջին արդյունավետ տոկոսադրույք (annual percentage rate of charge, APRC) բանաձևը, որը ունի նույն մեթոդաբանությունը, ինչ ՄՍԷՏ-ը, սակայն իր մեջ ներառում է ինչպես բոլոր տոկոսները, այնպես էլ այլ վճարումները, որոնք միջոց ստացողը պարտավոր է վճարել տվյալ միջոցը ստանալու համար: (2) բանաձևի տարրերը տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկելիս ունեն հետևյալ նշանակությունները.

i – տարեկան փաստացի տոկոսադրույքն է,

A – միջոց ստացողին տրամադրվող միջոցի սկզբնական գումարն է,

n – միջոցի մարմանն ուղղված վճարի հերթական համարն է,

Kn – միջոց ստացողի կողմից միջոցի ստացման պահին և(կամ) միջոցի գործողության ընթացքում կատարված հերթական n-րդ վճարի գումարն է (մայր գումար, տոկոսագումարներ և(կամ) այլ վճարումների գումարներ):

Dn – այն թիվն է, որը ցույց է տալիս, թե քանի օր է անցել միջոցի ստացման օրից մինչև միջոցի գումարի հերթական n-րդ մարման օրը ներառյալ:

 

Դաշտի անվանում Նկարագրություն
Արդյունավետ տոկոսադրույք Արդյունավետ տոկոսադրույքի հաշվարկը կատարվում է մանրամասն սահմանված էֆեկտիվ տոկոսադրույքի հաշվարկման (NDER) բանաձևի (2) համաձայն:
Փաստացի տոկոսադրույք Փաստացի տոկոսադրույքի հաշվարկը նույնպես կատարվում է NDER բանաձևի համաձայն` ընդգրկելով հաճախորդի(ն) վճարված/վճարվելիք լրացուցիչ գումարները (APRC):
Վարկային հայտերի ենթահամակարգը օգտագործելու դեպքում փաստացի տոկոսադրույքի հաշվարկի ժամանակ հաշվի է առնվում նաև վարկային հայտերով գանձված գումարները:

 

Վարկերի գումարները նշվում են ՀՀ դրամով: Վարկի գումարը արտարժութային լինելու դեպքում բոլոր վճարները հաշվարկում ներառվում են պայմանագրի կնքման օրվա դրությամբ ՈՒՎԿ կողմից սահմանված վաճառքի փոխարժեքով:

Արդյունավետ տոկոսադրույքը հաշվարկվում է պայմանագրի հաստատման պահին:

Որոշ դեպքերում, երբ վերանայվում են պայմանագրի ժամկետը և անվանական տոկոսադրույքները, անհրաժեշտ է վերանայել նաև արդյունավետ և փաստացի տոկոսադրույքները: Տոկոսադրույքների վերանայման ժամանակ ֆիքսվում է նաև ամսաթիվ, որից սկսած նշված տոկոսադրույքները մտնում են ուժի մեջ:

Թարմացվել է` 06/06/2019, 17:25

Բաժանորդագրվել նորություններին

Առաջինը իմացեք մեր հատուկ առաջարկների մասին


    Պատվիրել հեռախոսազանգ

    Մեր մասնագետները շուտով կկապվեն Ձեզ հետ