

Բիզնես վարկ
- սկսած 15%-ից,
- մինչև 5 տարի
Լրացրեք վարկի առցանց հայտը և մեր մասնագետները հնարավորինս արագ կկապվեն Ձեզ հետ։
Պայմաններ
Հաստատված է «Պրեմիում Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի 03.08.2017թ. թիվ 1 վարչության որոշմամբ։ Ուժի մեջ է ընդունման պահից։
Ընդհանուր դրույթներ | ||||
Նպատակ | ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձանց, Անհատ ձեռնարկատերերին և գյուղատնտեսությամբ զբաղվող ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց շրջանառու միջոցների ձեռքբերման նպատակով տրամադրվող վարկ/վարկային գիծ | ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձանց, Անհատ ձեռնարկատերերին և գյուղատնտեսությամբ զբաղվող ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց հիմնական միջոցների ձեռքբերման նպատակով տրամադրվող վարկ/վարկային գիծ | ||
Արժույթ | ՀՀ դրամ | ԱՄՆ դոլար | ՀՀ դրամ | ԱՄՆ դոլար |
Նվազագույն գումար | 1,000,000 | 2,000 | 1,000,000 | 2,000 |
Առավելագույն ժամկետ | 36 ամիս | 60 ամիս | ||
Վարկի տոկոսադրույք | սկսած 19%-ից | սկսած 15%-ից | սկսած 19%-ից | սկսած 15%-ից |
Վարկային հայտի ուսումնասիրության վճար | 5,000 ՀՀ դրամ | 5,000 ՀՀ դրամ | ||
Վարկի տրամադրման միջնորդավճար | վարկի մայր գումարի 2% | |||
Վարկի մարման արտոնյալ ժամանակահատված | Վարկի մարման արտոնյալ ժամանակահատվածը, ելնելով բիզնեսի առանձնահատկություններից կարող է տրամադրվել վարկի գործողության ամբողջ ժամանակահատվածում, սակայն գումարային չի կարող գերազանցել 12 ամիսը: | Վարկի մարման արտոնյալ ժամանակահատվածը, ելնելով բիզնեսի առանձնահատկություններից կարող է տրամադրվել վարկի գործողության ամբողջ ժամանակահատվածում, սակայն գումարային չի կարող գերազանցել 12 ամիսը: | ||
Վարկի և տոկոսագումարների մարումներ | 1. Անուիտետային` վարկի մայր գումարի և տոկոսագումարի հանրագումարի ամսական հավասարաչափ մարումներ,
2. Նվազող` վարկի մայր գումարի մարումները հավասարաչափ, իսկ տոկոսագումարները` ամսական, 3. Խառը` վարկի մայր գումարի մարումները` ելնելով հաճախորդի ֆինանսական հոսքերի առաջացման դինամիկայից, իսկ տոկոսագումարները` ամսական: |
|||
Բիզնեսի գործունեության նվազագույն ժամկետ (անընդհատ) | 3 ամիս | 3 ամիս | ||
Վարկառուին/երաշխավորին ներկայացվող տարիքային սահմանափակում | ԱՁ կարգավիճակ ունեցող անձանց, ֆիզիկական անձանց տարիքը վարկի մարման վերջնաժամկետին չպետք է գերազանցի 65 տարեկանը | |||
Վարկառուի/երաշխավորի վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ | Իրավաբանական անձի, նրա մասնակիցների, տնօրենի, ԱՁ և ֆիզիկական անձի`
1. Վարկի ստացման օրվա դրությամբ ժամկետանց/դասակարգված պարտավորությունների բացակայություն, 2. Նախորդ 12 ամիսների ընթացքում ժամկետանց օրերի ոչ ավել քան 30 օր ուշացրած օրերի հանրագումար, ընդ որում մեկ ուշացումը` ոչ ավել, քան 7 օր, 3. ՈՒՎԿ-ի իրավասու մարմնի որոշմամբ կարող է պահանջվել վարկառուի հետ սերտ փոխկապակցված այլ անձանց վարկային պատմության նկատմամբ պահանջներ։ |
|||
Ապահովվածության ընդունելի միջոցներ/գրավ | - Անշարժ գույք
- Տրանսպորտային միջոցներ Որպես վարկի ապահովվածության միջոց այլ գրավների ներկայացման դեպքում գրավի ընդունելիության մասին որոշումը կայացվում է Վարչության կաղմից: |
|||
Վարկ/գրավ հարաբերակցություն | Վարկ/գրավ հարաբերակցությունը հաշվարկելիս հիմք է ընդունվում գրավի գնահատված իրացվելի արժեքը: | |||
Գրավի առարկայի ապահովագրություն | Տրանսպորտային միջոցների գրավի դեպքում գրավի առարկան ենթակա է ապահովագրման գնահատված շուկայական արժեքից: Գրավի մնացած տեսակների դեպքում վարկի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնող իրավասու մարմինը կարող է պահանջել գրավի առարկայի ապահովագրություն։ | |||
Տույժ 1 | Պայմանագրով նախատեսված վարկի և/կամ տոկոսագումարի մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում Վարկառուն վարկային կազմակերպությանը վճարում է տույժ` ժամկետանց գումարի 0.13% չափով` կետանցի յուրաքանչյուր օրվա համար: Ընդ որում, ժամկետանց վարկի գումարի նկատմամբ շարունակվում է հաշվարկվել տարեկան տոկոսադրույքը մինչև ժամկետանց վարկի գումարի հետվերադարձը: | |||
Հայտի ընդունման վայր | Կազմակերպության գրասենյակ | |||
Պայմանագրերին ներկայացվող պահանջներ | Կազմակերպության և հաճախորդի միջև կնքվում է գլխավոր վարկային պայմանագիր` ՈՒՎԿ-ի կողմից հաստատված ստանդարտ ձևերին համապատասխան: | |||
Որոշման կայացման առավելագույն ժամկետ | Կազմակերպության կողմից պահանջվող ամբողջական փաստաթղթերի փաթեթը ներկայացնելուց հետո 3 աշխատանքային օր | |||
Որոշման մասին հաճախորդին տեղեկացնելու ժամկետ | 1 աշխատանքային օր | |||
Որոշման վավերականության ժամկետ | 30 աշխատանքային օր | |||
Վարկը տրամադրելու ժամկետ | Համաձայն Ֆինանսական գործառնությունների ձևակերպման ընթացակարգի |
Իրավաբանական անձանց կողմից առևտրային վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր |
1. Ընդհանուր ժողովի որոշում (արձանագրություն)` վարկ ստանալու վերաբերյալ, որտեղ նշվում է պահանջվող գումարը (սահմանաչափը), արժույթը, ժամկետը, ընդունելի տոկոսադրույքը, վարկի նպատակը, վերադարձելիության ապահովման միջոցը (գրավի առարկան) |
2. Կանոնադրության, պետական ռեգիստրի կողմից տրված վկայական` ներդիրների պատճեները, ՀՎՀՀ |
3. Ֆիզիկական անձ հանդիսացող մասնակիցների և տնօրենի անձնագրերի և սոց. քարտերի պատճեները, իրավաբանական անձ հանդիսացող մասնակիցների կանոնադրությունը, պետական ռեգիստրի վկայականը (ներդիրներով) |
4. Հաճախորդի կողմից օրենքով սահմանված կարգով լիցենզավորված գործունեության ծավալման դեպքում, համապատասխան լիցենզիա |
5. Անշարժ գույքի գրավադրման դեպքում՝ սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճեն, ամուսնացած լինելու դեպքում ամուսնության վկայականի պատճեն, այն դեպքերում, երբ ամուսնալուծված և/կամ ամուրի (ամուսինը մահացած է), համապատասխանաբար ամուսնալուծության և/կամ մահվան վկայականի պատճեներ, սեփականության հիմքեր |
6. Շարժական գույքի գրավադրման դեպքում՝ տրանսպորտային միջոցի գրանցման վկայագիրը, սեփականության վկայականը, ինչպես նաև այլ իրավունքներ հաստատող փաստաթղթերի պատճեները |
7. Անհրաժեշտության դեպքում այլ բանկերում հաճախորդի հաշիվների շրջանառության քաղվածքներ, տեղեկանքներ, վարձակալության պայմանագրեր, գործընկերների հետ կնքված պայմանագրեր, մաքսազերծման փաստաթղթեր, հաշիվ ապրանքագրեր, գրառումներ և այլն |