Հարգելի Հաճախորդներ՝
Մեր կողմից հաճախորդների բողոք-պահանջների ընդունման, քննարկման և որոշումների կայացման (արձագանքման) գործընթացը կարգավորվում է «Պրեմիում Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ Խորհրդի կողմից հաստատված՝ «Հաճախորդների դիմում–բողոքների և բողոք–պահանջների ընդունման, քննարկման և որոշումների կայացման» ներքին կարգով:
Հաճախորդների Դիմում-Բողոքների Կարգ
Ձեր իրավունքները կարող են պաշտպանվել ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով: Ֆինանսական համակարգի հաշտարարի քննությանը ենթակա պահանջներ են համարվում այն բողոք պահանջները, որոնք ներկայացվում են ֆիզիկական անձ հաճախորդի կողմից մեր դեմ, կապված են մեր ծառայությունների հետ և պարունակում են 10 մլն. դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջ:
Ֆինանսական համակարգի հաշտարարի գործունեությանը մանրամասն կարող եք ծանոթանալ www.fsm.am պաշտոնական կայքում:
Ֆինանսական համակարգի հաշտարարի քննությանը ենթակա պահանջներին առնչվող հարցերով կարող եք դիմել ՈՒՎԿ Գլխամասային գրասենյակ կամ զանգահարել (011) 29-00-00 հեռախոսահամարով:
Ուշադրություն`
- Ցանկացած անձ իրավունք ունի ստանալ «Պրեմիում Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի վերաբերյալ «Բանկերի և բանկային գործունեության
մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով, 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված, ինչպես նաև «Բանկերի և բանկային
գործունեության մասին» ՀՀ օրենքով պարտադիր չհամարվող և/կամ բանկային ու առևտրային գաղտնիք չհանդիսացող տեղեկատվություն
պարունակող փաստաթղթերի պատճեները: Նշված օրենքը կարող եք գտնել հետևյալ հղումով՝ www.arlis.am։ - Տեղեկատվության թղթային մեկ տպագիր էջի արժեքը 25 դրամ է, իսկ էլեկտրոնային առաքման դեպքում անվճար է: Վերոնշված
տեղեկությունները ՈՒՎԿ-ն տրամադրում է գրավոր դիմում ստանալուց 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում:
Դիմում–բողոքները և բողոք–պահանջները կարող եք ներկայացնել հետևյալ ձևերով`
- առձեռն`ՈՒՎԿ գլխամասային գրասենյակում,
- էլեկտրոնային եղանակով` [email protected] էլ. հասցեի միջոցով,
- փոստային եղանակով` ՀՀ, ք. Երևան, 0010, Բուզանդի փ․ 1/3, շին․ 1 և 2 հասցեով: