Հարգելի Հաճախորդներ՝

Մեր կողմից  հաճախորդների բողոք-պահանջների ընդունման, քննարկման և որոշումների կայացման (արձագանքման) գործընթացը կարգավորվում է «Պրեմիում Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ Խորհրդի կողմից հաստատված՝ «Հաճախորդների դիմում–բողոքների և բողոք–պահանջների ընդունման, քննարկման և որոշումների կայացման» ներքին կարգով:

Հաճախորդների Դիմում-Բողոքների Կարգ

Ձեր իրավունքները կարող են պաշտպանվել ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով: Ֆինանսական համակարգի հաշտարարի քննությանը ենթակա պահանջներ են համարվում այն բողոք պահանջները, որոնք ներկայացվում են ֆիզիկական անձ հաճախորդի կողմից մեր դեմ, կապված են մեր ծառայությունների հետ և պարունակում են 10 մլն. դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջ:

Ֆինանսական համակարգի հաշտարարի գործունեությանը մանրամասն կարող եք ծանոթանալ www.fsm.am պաշտոնական կայքում:

Ֆինանսական համակարգի հաշտարարի քննությանը ենթակա պահանջներին առնչվող հարցերով կարող եք դիմել ՈՒՎԿ Գլխամասային գրասենյակ կամ զանգահարել (011) 29-00-00 հեռախոսահամարով:

Ուշադրություն`

  • Ցանկացած անձ իրավունք ունի ստանալ «Պրեմիում Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի վերաբերյալ «Բանկերի և բանկային գործունեության
    մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով, 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված, ինչպես նաև «Բանկերի և բանկային
    գործունեության մասին» ՀՀ օրենքով պարտադիր չհամարվող և/կամ բանկային ու առևտրային գաղտնիք չհանդիսացող տեղեկատվություն
    պարունակող փաստաթղթերի պատճեները: Նշված օրենքը կարող եք գտնել հետևյալ հղումով՝ www.arlis.am։
  • Տեղեկատվության թղթային մեկ տպագիր էջի արժեքը 25 դրամ է, իսկ էլեկտրոնային առաքման դեպքում անվճար է: Վերոնշված
    տեղեկությունները ՈՒՎԿ-ն տրամադրում է գրավոր դիմում ստանալուց 5 (հինգ)  աշխատանքային օրվա ընթացքում:

Դիմում–բողոքները և բողոք–պահանջները կարող եք ներկայացնել հետևյալ ձևերով`

  • առձեռն`ՈՒՎԿ գլխամասային գրասենյակում,
  • էլեկտրոնային եղանակով` [email protected] էլ. հասցեի միջոցով,
  • փոստային եղանակով` ՀՀ, ք. Երևան, 0010, Բուզանդի փ․ 1/3, շին․ 1 և 2 հասցեով:

 

Բողոքի ներկայացնելու գործընթացը

ՈՒՎԿ և Հաճախորդների Հաղորդակցման Կարգ

Թարմացվել է` 06/06/2019, 16:56

Բաժանորդագրվել նորություններին

Առաջինը իմացեք մեր հատուկ առաջարկների մասին


    Պատվիրել հեռախոսազանգ

    Մեր մասնագետները շուտով կկապվեն Ձեզ հետ