Խորհրդի նախագահ

Զախարյան Արտակ Երվանդի

Արտակ Զախարյանը ծնվել է 23.10.1973թ. Երևանում։ 1996թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան, իսկ 2000թ. Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։

1998-2001թթ. աշխատել է ՀՀ պետական եկամուտների նախարարության մաքսանենգության դեմ պայքարի արագ հակազդման բաժնի առաջատար մասնագետ, տեսուչ և ավագ տեսուչ։ 2001-2008թթ. աշխատել է Երևանի Մալաթիա-Մեբաստիա համայնքի դատախազությունում որպես քննիչ, դատախազի օգնական և դատախազության դատախազ։ 2008-2014թթ. Մալաթիա-Մեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ 2017 թվականից հանդիսանում է «Պրեմիում  Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի խորհրդի նախագահ։

Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր:

Խորհրդի անդամ

Զախարյան Գայանե Երվանդի

Գայանե Զախարյանը ծնվել է 21.09.1974թ. Երևանում։ 1997թ. ավարտել է Երևանի Հերացու անվան պետական բժշկական ինսիտուտի բուժական ֆակուլտետը, իսկ 1997-1999թթ. անցել է կլինօրդինատուրա Ավթալբեկյանի անվան բժիշկների վերապատրաստման ազգային ինստիտուտում ճառագայթային ախտորոշում մասնագիտությամբ։

2000-2003թթ. աշխատել է Արմենիա հանրապետական բժշկական կենտրոնում որպես բժիշկ-սոնոգրաֆիստ, 2003-2008թթ. Նաիրի բժշկական կենտրոնում՝ բժիշկ-սոնոգրաֆիստ, 2008-2013թթ. Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնում՝ տնօրենի տեղակալ դիագնոստիկայի գծով, 2012 թվականից առ այսօր «Մեդիքալ Ինվեստ» ՍՊԸ-ի խորհրդի նախագահ և տնօրեն։ 2017 թվականից հանդիսանում է «Պրեմիում Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի խորհրդի անդամ։

Ամուսնացած է, ունի մեկ դուստր։

Խորհրդի անդամ

Կոպյան Վարդան Միհրանի

Վարդան Միհրանի Կոպյանը ծնվել է 28.05.1972թ. Մոսկվա քաղաքում։ 1994թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, իսկ 2001թ. Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։ Տնտեսագիտական գիտությունների թեկնածու է։ Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին։

1994-1997թթ. աշխատել է Հայէկոնոմբանկի Սպանդարյան մասնաճյուղի վարկային բաժնում որպես գլխավոր մասնագետ, 1997թ.-ին «Մաշտոց էլեկտրացանց» պետական ձեռնարկությունում՝ տնօրենի տեղակալ, 1997-1998թթ. Երևանի Աջափնյակի թաղապետարանում՝ Ֆինանսական բաժնի պետ, 1998-2002թթ. ՀՀ նախագահի աշխատակազմի տնտեսագիտական այնուհետև պետաիրավական վարչություններում՝ գլխավոր մասնագետ, 2002-2003թթ. Արդարադատության խորհրդի գլխավոր մասնագետ, 2003-2009թթ. Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի տեղակալ, 2009-2012թթ. «Արմենիան դեյթաքոմ քամփնի» ՓԲԸ-ի ծրագրերի տնօրեն, գլխավոր ադմինիստրատիվ տնօրեն և գլխավոր տնօրենի պաշտոնակատար, 2011-2012թթ. «Ֆայբրնետ քոմյունիքեյշն» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար (համատեղությամբ), 2013-2016թթ. «Աստորիա ինվեստ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, 2013թ.-ից առ այսօր «Արգալի գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն, 2017 թվականից հանդիսանում է «Պրեմիում Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի բաժնետեր։

Ամուսնացած է ունի մեկ դուստր և մեկ որդի։

Կարախանյան Կարեն Արշակի
Գործադիր տնօրեն

Կարախանյան Կարեն Արշակի

Ծնվել է 14.01.1986թ. ՀՀ-ի Երևան քաղաքում։ 2002-2007թթ. սովորել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի կառավարման ֆակուլտետում։ 2007-2010թթ. սովորել է Գիտությունների Ազգային Ակադեմիային տնտեսագիտական ֆակուլտետում և ստացել գիտությունների թեկնածուի կոչում։ 2011-2014 թթ. սովորել է Ֆրանկֆուրտի Համալսարանում մակրոտնտեսագիտություն և ֆինանսներ բաժնում։

Կարեն Կարախանյանը իր մասնագիտական աշխատանքային գործունեությունը սկսել է 2007թ. որպես սպառողական վարկերի տրամադրման բաժնի մասնագետ Կոնվերս Բանկ ՓԲԸ-ում։ 2008թ. տեղափոխվել է միկրո վարկավորման բաժին որպես առաջատար մասնագետ։ 2013-2014թթ. աշխատել է Դոյչե բանկում։ 2015-2017թթ. աշխատել է ՔեյՓիԷմՋի և ԷրնսթընդՅանգ ֆինանսական հաստատությունների աուդիտի բաժնում որպես առաջատար աուդիտոր։

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալի 2017թ.-ի Հոկտեմբերի 12-ի թիվ 1/822Ա որոշմամբ գրանցվել է, «Պրեմիում Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում, որպես վերստուգող։

2018թ․-ի հունիսի 11-ից նշանակվել է «Պրեմիում Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրեն, իսկ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2018թ.-ի հունիսի 28-ի թիվ 1/449Ա որոշմամբ գրանցվել է այդ պաշտոնում։

Մնացականյան Անահիտ Հարությունի
Գլխավոր հաշվապահ

Մնացականյան Անահիտ Հարությունի

Ծնվել է 16.10.1977թ. ՀՀ-ի Երևան քաղաքում: 1994-1999թթ. սովորել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտի Հաշվապահական հաշվառում  և աուդիտ մասնագիտությամբ և ստացել է տնտեսագետի որակավորում:

Վարդուհի Խաչատրյանը ֆինանսական համակարգում իր աշխատանքային գործունեությունը սկսել է 15.05.2000թ.-ից «Արդշինբանկ» ԲԲԸ «Շենգավիթ» մասնաճյուղից որպես մասնագետ-ադմինիստրատոր, այնուհետ նույն մասնաճյուղի ավագ մասնագետ և գլխավոր հաշվապահ: 07.08.2006-01.11.2010թթ. աշխատել է «Վաշինգթոն Քափիթալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում որպես գլխավոր հաշվապահ: 01.11.2010-01.02.2011թթ. աշխատել է «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում որպես գլխավոր հաշվապահ: 01.02.2011-28.02.2013թթ. աշխատել է «Ազգային հիփոթեքային  ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ում որպես գլխավոր հաշվապահի տեղակալ, իսկ 01.02.2011-04.10.2012թթ. «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ-ում՝ գլխավոր հաշվապահի տեղակալ: 01.03.2013-24.08.2017թթ. աշխատել է «Մայկրեդիտ» ՈՒՎ ՍՊԸ-ում, որպես գլխավոր հաշվապահ, իսկ 07.09.2017-29.01.2018թթ. աշխատել է «Տելեմարկետ» ՍՊԸ-ում որպես գլխավոր հաշվապահ:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2018թ.-ի Փետրվարի 21-ի թիվ 1/117Ա որոշմամբ գրանցվել է «Պրեմիում Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում որպես գլխավոր հաշվապահ։

Հովհաննիսյան Նոնա Արշակի
Գործադիր Տնօրենի Տեղակալ

Հովհաննիսյան Նոնա Արշակի

Ծնվել է 10.05.1976թ. Հրազդան քաղաքում: 1993-1998թթ. սովորել է Երևանի Պետական Համալսարանի Քիմիական ֆակուլտետում։ Այնուհետև 2001-2003թթ․ ուսումը շարունակել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Ճարտարագիտություն և Համակարգերի Կառավարում ֆակուլտետում։

Մասնագիտական որակավորումը բարձրացնելու նպատակով մասնակցել է Գերմանա-Հայկական Հիմնադրամի և Համաշխարհային Բանկի կողմից կազմակերպված RESCAD “Commodity Chain Financing” and “Investment Lending and Leasing in Agriculture” նախագծերին։

Նոնա Հովհաննիսյանը ֆինանսական համակարգում իր աշխատանքային գործունեությունը սկսել է «Անելիք Բանկ» ՍՊԸ-ում որպես ԲՖԳ բաժնի միջազգային ծրագրերով վարկավորման բաժնի մասնագետ /2004-2006թթ․/, այնուհետև նույն Բանկի «Նոր-Նորք» մասնաճյուղում աշխատել է որպես խմբի ղեկավար /2006-2008թթ./, երկու տարի անց աշխատել է որպես ԲՖԳ բաժնի պետի տեղակալ, այնուհետև նույն մասնաճյուղում որպես կառավարչի տեղակալ /2008-2014թթ./։ Նույն թվականին տեղափոխվել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի Գլխամաս, որպես ՓՄՁ և կորպորատիվ վարկավորման դեպարտամենտի բաժնի պետ /2014-2015թթ․/։ 2015 թվականի օգոստոսից աշխատել է «Անելիք Բանկ» ՓԲԸ «Տիգրան Մեծ» մասնաճյուղում որպես կառավարիչ։

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2017թ․-ի նոյեմբերի 1-ի թիվ 1/872Ա որոշմամբ գրանցվել է «Պրեմիում Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում որպես գործադիր տնօրենի տեղակալ։

Խերանյան Օնիկ Վահանի
Վերստուգիչ

Խերանյան Օնիկ Վահանի

Ծնվել է 03․08․1982թ. ՀՀ-ի Երևան քաղաքում։ 1998-2002թթ․ սովորել է ԵՖԿՀՊԻ մանկավարժական ֆակուլտետում։ 2008-2011թթ․ սովորել է Հյուսիսային համալսարանի կառավարման ֆակուլտետում։

Օնիկ Խերանյանը իր մասնագիտական աշխատանքային գործունեությունը սկսել է 2005թ․ որպես միկրո և փոքր վարկերի տրամադրման բաժնի մասնագետ «Ֆինկա» հիմնադրամում, 2006-2008թթ. աշխատել է «Զեթ Քեյ» Գրուպ ՍՊԸ-ում որպես ֆինանսական խորհրդատու, ապա՝ որպես գործադիր տնօրեն։ 2008-2020թթ․ աշխատել է «Նոր հորիզոն» ՈւՎԿ ՍՊԸ-ում որպես ներքին աուդիտոր, 2009թ.-ից մինչ օրս աշխատում է «Գլոբալ Կրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ում որպես ներքին վերստուգող, 2019թ.-ից մինչ այսօր աշխատում է «Դայմենշն» ներդրումային ընկերությունում որպես ներքին աուդիտոր։ 2020թ.-ից միացել է «Պրեմիում Կրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի աշխատանքային թիմին որպես վերստուգիչ։

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2020թ.-ի փետրվարի 26-ի թիվ N 1/114Ա որոշմամբ գրանցվել է «Պրեմիում Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում որպես վերստուգող։

Թարմացվել է` 09/03/2023, 18:22

Բաժանորդագրվել նորություններին

Առաջինը իմացեք մեր հատուկ առաջարկների մասին


    Պատվիրել հեռախոսազանգ

    Մեր մասնագետները շուտով կկապվեն Ձեզ հետ