էլեկտրական ավտոմեքենայի գրավադրմամբ սպառողական վարկ
- 19%
- մինչև 5 տարի
Պայմաններ
Հաստատված Է Պրեմիում Կրեդիտ ՈՒՎԿ ՓԲԸ խորհրդի 2023թ.-ի հունիսի 15-ի թիվ 230615С122 որոշմամբ: Ուժի մեջ է 19․06․2023թ․-ից
Ընդհանուր դրույթներ | |
Վարկի արժույթ | ՀՀ դրամ |
Վարկի գումար | 100,000 - 20,000,000 ՀՀ դրամ |
Վարկի ժամկետ | 12-60 ամիս |
Տարեկան անվանական տոկոսադրույք | 19% |
Տարեկան փաստացի տոկոսադրույք * | 22.17%-26.73% |
Վարկի և տոկոսագումարների մարումներ | Ամսական հավասարաչափ մարումով (անուիտետային) |
Վարկի ամսեկան սպասարկման միջնորդավճար | Չի սահմանվում (0%) |
Սպասարկման վճարի մարումներ | Չի սահմանվում (0%) |
Վարկի տրամադրման միանվագ վճար | 2.5% |
Վարկային փաթեթի կազմման, ուսումնասիրության վճար | Չի սահմանվում (0%) |
Գրավի տեսակ | էլեկտրական ավտոմեքենա |
Վարկ/գրավ առավելագույն հարաբերակցությունը | Գրավադրվող էլեկտրական ավտոմեքենա շուկայական արժեքի 70%-ի չափով |
Տրամադրման եղանակը | Անկանխիկ |
Վարկառուի նկատմամբ պահանջներ | |
Վարկառու | 21 տարին լրացած ռեզիդենտ ֆիզիկական անձ, որի տարիքը վարկի մարման օրը չի գերազանցում 63 տարեկանը |
Վարկառուի վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ | Վարկ ստանալու դիմումի ներկայացման օրվա դրությամբ վարկառուն պետք է չունենա ժամկետանց/դասակարգված պարտավորություններ (վարկ, վարկային գիծ, օվերդրաֆտ, տրված երաշխավորություն և այլն)։ |
Ապահովություն | |
Ապահովման միջոց | Ամերիկյան, Եվրոպական, Ճապոնական, Հարավ-Կորեական, արտասահմանյան էլեկտրական ավտոմեքենաների դեպքում մինչև 3 տարի արտադրության ժամկետը չգերազանցող էլեկտրական ավտոմեքենաներ: |
Գրավատու | 21 տարին լրացած ռեզիդենտ ֆիզիկական անձ |
Գրավի առարկայի գնահատումը | Գրավի առարկան պետք է գնահատվի ՈՒՎԿ-ի հետ համագործակցող մասնագիտացված կազմակերպություններից մեկի կողմից։ Գնահատման գները կազմում են 8,000-12,000 ՀՀ դրամ։ |
Ապահովագրություն | Կասկո ապահովագրություն վարկի գործողության ողջ ժամկետով |
Տույժեր | |
Տույժ | Պայմանագրով նախատեսված վարկի և/կամ տոկոսագումարի մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում Վարկառուն վարկային կազմակերպությանը վճարում է տույժ` ժամկետանց գումարի 0.10% չափով` կետանցի յուրաքանչյուր օրվա համար: Ընդ որում, ժամկետանց վարկի գումարի նկատմամբ շարունակվում է հաշվարկվել տարեկան տոկոսադրույքը մինչև ժամկետանց վարկի գումարի հետվերադարձը:
Պայմանագրով որոշված տուժանքի տարեկան առավելագույն չափը չի կարող գերազանցել ՀՀ ԿԲ սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով։ Պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը։ |
Վարկի գումարի վաղաժամկետ մարման դեպքում | Տույժ չի սահմանվում |
Այլ պայմաններ | |
Վարկի տրամադրման դրական գործոնները | - դրական վարկային պատմությունը,
- կայուն դրամական հոսքերը, - գրավի առարկայի համապատասխանությունը կազմակերպության պահանջներին, - այլ գործոններ։ |
Վարկի մերժման գործոնները | - բացասական վարկային պատմությունը,
- դրամական հոսքերի ոչ բավարար մակարդակը, - գրավի առարկայի անհամապատասխանությունը կազմակերպության պահանջներին, - կեղծ կամ անարժանահավատ տեղեկատվության տրամադրումը, - այնպիսի տեղեկատվության տրամադրումը, որը կասկածի տակ է դնում վարկի վերադարձելիությունը, - այլ գործոններ: |
Որոշման կայացման և տեղեկացման առավելագույն ժամկետը | Պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո առավելագույնը 1 աշխատանքային օր |
Որոշման վավերականության առավելագույն ժամկետը | 15 աշխատանքային օր |
Վարկի դիմումի ընդունման, ձևակերպման և տրամադրման վայրը | ՈՒՎԿ գրասենյակ |
Վարկառուին վարկի գումարի տրամադրման ժամկետը | Գրավի առարկայի նկատմամբ գրավի իրավունքը հաստատող փաստաթուղթը ստանալուց հետո 1 աշխատանքային օր |
Ներկայացվող փաստաթղթեր | - դիմում (սահմանված ձևով),
- վարկառուի անձնագիր և սոց. քարտ և/կամ նույնականացման քարտ - գրավատուի անձնագիր և սոց. քարտ և/կամ նույնականացման քարտ, - գրավադրվող գույքի սեփականության վկայականը, տեխնիկական անձնագիրը - գրավի գնահատման վերաբերյալ տեղեկատվություն, - այլ անհրաժեշտ փաստաթղթեր: |
Վարկային կազմակերպության կողմից Վարկի տրամադրման որոշման հիմնական գործոններից է հաճախորդի վարկարժանության գնահատումը, որը կատարվում է վարկային պատմության դիտարկման եղանակով։
Վարկային պատմությունը դա տեղեկատվություն է հաճախորդի կողմից ստանձնած պարտավորությունների վերաբերյալ, որը ցույց է տալիս հաճախորդի պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները պարտավորությունների և դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություններ: Վարկային պատմությունը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը՝ - Հաճախորդի ստացած վարկերը, դրանց քանակը և գումարը, յուրաքանչյուր վարկի տեսակը և ժամկետները, - Վարկից բխող մարումների կատարումը (օրինակ՝ արդյո՞ք ժամանակին եք վճարել տոկոսներն ու մայր գումարի մարումները, թե ոչ), - Հաճախորդի կողմից այլ մարդկանց տրամադրված երաշխավորությունները, - ժամկետանց վարկերի առկայությունը, ինչպես նաև դրանց համար սահմանված տույժ ու տուգանքները: Վարկային պատմության մեջ ներառվում են միայն հարցման պահից վերջին 5 տարվա վերաբերյալ տվյալները: Սխալ կամ թերի վարկային պատմությունը փոփոխելու համար հաճախորդը պետք է դիմի ԱՔՌԱ վարկային բյուրո, որպեսզի պարզի, թե ինչ տվյալներ են պահվում այնտեղ իր մասին, և որն է սխալ կամ թերթի տեղեկատվության աղբյուրը: Վարկային պատմությունը բարելավելու համար անհրաժեշտ է բացառել ընթացիկ վարկերի գծով ուշացումները, մարել ժամկետանց վարկերով կետանցված գումարները, խուսափել անվստահելի անձանց համար երաշխավոր դառնալուց: Մանրամասների և օգտակար խորհուրդների համար կարող եք այցելել հետևյալ հղումներով՝ www.abcfinance.am, www.acra.am: |
«Ֆինանսական օգնական» համակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով`
www.fininfo.am
Թարմացվել է` 06/12/2024, 19:06