Բնակելի տների / առանձնատների կառուցման վարկ
- սկսած 9․8%-ից
- մինչև 20 տարի
«Ազգային հիփոթեքային ընկերության» ՎՎԿ ՓԲԸ /ԱՀԸ/ կողմից վերաֆինանսավորվող բնակելի տների / առանձնատների կառուցման նպատակով տրամադրվող վարկ
Պայմաններ
Հաստատված է «Պրեմիում Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ Խորհրդի 2021թ-ի մայիսի 12-ի թիվ 055 որոշմամբ: Ուժի մեջ է 12․05․2021թ․-ից:
Ընդհանուր դրույթներ | |
Վարկի արժույթ | ՀՀ դրամ |
Վարկառու/Համավարկառու | [20–60] տարեկան ՀՀ քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձինք, որոնց եկամուտների հիմնական աղբյուրը գտնվում է ՀՀ-ում և ովքեր վարկի սպասարկման ողջ ընթացքում չեն բոլորի 63 տարեկանը կամ առկա է վերոնշյալ պահանջներին բավարարող համավարկառու: |
Վարկի նպատակը | Բնակելի տների/առանձնատների կառուցում |
Վայրը | ՀՀ ամբողջ տարածքում |
Վարկի նվազագույն և առավելագույն գումար | Վարկը կարող է տրամադրվել 1,000,000-ից մինչև 35,000,000 ՀՀ դրամ գումարի չափով,
«Սևծովյան առևտրի և զարգացման» բանկի հետ համագործակցության ծրագրի շրջանակներում տրամադրված վարկերի համար՝ մինչև 60,000,000 ՀՀ դրամ, որը ենթակա է վերաֆինանսավորման ԱՀԸ-ի կողմից ամբողջությամբ: |
Վարկի ժամկետը | 120-240 ամիս |
Տարեկան անվանական տոկոսադրույք1 | 9․8% - 120 ամիս վարկավորման և 61% և ավելի ներդրման դեպքում
10․5% - [121-180] ամիս վարկավորման և [40%-60%] ներդրման դեպքում 10․9% - [181-240] ամիս վարկավորման և 20% և ավելի ներդրման դեպքում «Սևծովյան առևտրի և զարգացման» բանկի հետ համագործակցության ծրագրի շրջանակներում տրամադրված վարկերի համար՝ 13% |
Տարեկան փաստացի տոկոսադրույք | 10.37%-12.59% |
Վարկի և տոկոսագումարների մարման կարգ | Կատարվում է ամսական կտրվածքով հետևյալ եղանակներից մեկով`
- "Անուիտետային" (հավասարաչափ ամսական մարում), որի մեջ փոփոխական մասերով մտնում են մայր գումարը և կուտակված տոկոսները, - "Զսպանակաձև" (փոփոխական ամսական մարում), որի մեջ մայր գումարը մտնում է հավասար չափով, իսկ կուտակված տոկոսները` փոփոխական: |
Գրավ | Բնակելի տների/առանձնատների կառուցման նպատակով վարկերի դեպքում բացի հողատարածքից, որի վրա կառուցվում է բնակելի տունը, պետք է գրավադրվի նաև գոյություն ունեցող այլ բնակելի անշարժ գույք։
Գրավադրվող գույքը և հողատարածքը պետք է հանդիսանան առաջնային գրավ: |
Վարկ/Գրավ2 (LTV) | Վարկի գումարը չպետք է գերազանցի գրավադրվող անշարժ գույքերի (հողատարածքը, որի վրա կառուցվում է բնակելի տունը և լրացուցիչ ապահովում հանդիսացող բնակելի անշարժ գույք) ընդհանուր արժեքի (գնահատված շուկայական) 70%-ը։ |
Ընդհանուր պարտքային վճարումների հարաբերությունը զուտ եկամուտներին (ԸՊԵ) (OTI) | Մինչև 45%
«Սևծովյան առևտրի և զարգացման» բանկի հետ համագործակցության ծրագրի շրջանակներում տրամադրված վարկերի համար՝ մինչև 60% |
Տվյալներ վարկային պատմության մասին | - Հարցում ԱՔՌԱ վարկային բյուրոյից
- Եթե վարկառուն ընթացիկ վարկ ունի, ապա այն պետք է դասակարգված լինի իբրև ստանդարտ վարկ համաձայն ՀՀ ԿԲ և ՀՀ ՖՆ համատեղ հաստատված կարգի և համաձայն ՀՀ ԿԲ ռեգիստրի հարցման` վարկի գծով չպետք է առկա լինեն ընթացիկ ժամկետանց պարտավորություններ - Հիմնավորումներ առ այն, որ վերջին տասներկու ամիսների ընթացքում բոլոր վարկերի/գործող և մարված/ գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չի գերազանցում 30 օրացույցային օրը3, բացառությամբ եթե ժամկետանց պարատավորության/ պարտավորությունների ընդհանուր արժեքը չի գերազանցում 1000 ՀՀ դրամը: |
Գույքային փաստաթղթեր | - Գրավադրվող բնակելի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական
- Միասնական տեղեկանք գրավադրվող գույքի սահմանափակումների վերաբերյալ` տրված ՀՀ Կառավարությանն առընթեր Անշարժ Գույքի Կադաստրի Պետական Կոմիտեի կողմից - Գրավադրվող անշարժ գույքի գնահատման հաշվետվություն - Գրավադրվող գույքի վերանորոգման/կառուցապատման նախահաշիվ (միայն վերանորոգման կամ կառուցապատման վարկերի դեպքում) և շին. թույլտվություն ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում։ |
Այլ փաստաթղթեր | - Վարկառուի/համավարկառու/ներ/ի համաձայնությունը վարկային հարցում կատարելու վերաբերյալ
- Գրավադրվող անշարժ գույքի ապահովագրության վկայական - Վարկառուի և համավարկառու/ներ/ի` դժբախտ պատահարից մահացության դեպքի ապահովագրություն (կատարվում է եկամուտների համամասնությամբ) - Այլ փաստաթղթեր ըստ անհրաժեշտության։ |
Տվյալներ եկամուտների մասին | Եթե վարկառուն վարձու աշխատող է, ապա.
- Եկամուտների մասին տեղեկանք գործատուից, որտեղ նշվում է վարկառուի զբաղեցրած պաշտոնը, աշխատանքային ստաժը տվյալ կազմակերպությունում և ամսական եկամտի չափը (համախառն կամ զուտ, ընդ որում զուտ եկամտի դեպքում պետք է տեղեկանքում համապատասխան նշում կատարվի) - Տվյալներ նախկին զբաղվածության մասին` գործատուն, զբաղեցրած պաշտոնը, յուրաքանչյուր կազմակերպությունում աշխատանքի ստաժը (պահանջվում է միայն այն դեպքում, եթե վարկառուի աշխատանքային ստաժը ընթացիկ աշխատավայրում փոքր է 12 ամսից)4 - Տվյալներ այլ եկամուտների վերաբերյալ (առկայության դեպքում) - Վարկառուի ամուսնացած լինելու դեպքում ամուսնու/կնոջ եկամուտների մասին տեղեկանք (ոչ պարտադիր) Այն դեպքերում, երբ վարկառուն/համավարկառուն միևնույն ժամանակ հանդիսանում է տվյալ կազմակերպության հիմնադիրը (սեփականատերը) և տնօրենը (գործադիր մարմնի ղեկավարը), ապա եթե նա ներկայացնում է աշխատավարձի վերաբերյալ տեղեկանք, ապա տեղեկանքում նշված գումարը պետք է հավաստվի ներքոթվարկված տարբերակներից որևէ մեկով. - Կազմակերպության պաշտոնական` հարկային մարմինների կողմից հաստատված հաշվետվությունների վերլուծության միջոցով, կամ - ՀՀ Սոցիալական Ապահովագրության Պետական հիմնադրամից համապատասխան տեղեկանքի միջոցով։ Եթե Վարկառուն ինքնազբաղված է, ապա. - Հարկ վճարողի հարկային համարը (ՀՎՀՀ) - Գրանցման վկայական, կանոնադրություն (առկայության դեպքում) - Գործունեության տվյալ տեսակով զբաղվելու թույլտվության փաստաթղթերը, եթե օրենսդրության համաձայն տվյալ գործունեության համար անհրաժեշտ է համապատասխան մարմինների կողմից հատուկ թույլտվություն - Վերջին 1 տարվա ֆինանսական և հարկային հաշվետվությունները` հաստատված հարկային մարմինների կողմից - Վերջին 6 ամիսների եկամուտների և ծախսերի հաշվետվությունները/գրառումները (առկայության դեպքում) - Ինքնազբաղվածների եկամուտների գնահատման վերլուծություն համաձայն ՈՆՍ-ի Հավելված 1-ում ներկայացված ինքնազբաղվածների եկամուտները գնահատելու մեթոդաբանության (վերլուծությունը կատարվում է Վարկատուի կողմից)5։ |
Վարկի տրամադրման վճար միանվագ | Վարկի գումարի 0.5%, բայց ոչ պակաս քան 50.000 ՀՀ դրամը |
Վարկային հայտի ուսումնասիրության վճար | 5,000 ՀՀ դրամ, գանձվում է միանվագ վարկային հայտը մուտքագրելիս |
Տույժեր | Պայմանագրով նախատեսված մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում Վարկառուն ՈՒՎԿ-ին վճարում է տույժ` ժամկետանց վարկի և տոկոսագումարի 0.1% չափով՝ կետանցի յուրաքանչյուր օրվա համար: Ընդ որում, ժամկետանց վարկի գումարի նկատմամբ շարունակվում է հաշվարկվել տարեկան տոկոսադրույքը մինչև ժամկետանց վարկի գումարի հետվերադարձը: |
Վարկի գումարի վաղաժամկետ մարման դեպքում | Տույժ չի սահմանվում |
Ապահովագրություն | Գրավադրվող անշարժ գույքի և վարկառուի ու համավարկառուների դժբախտ պատահարից մահացության դեպքի ապահովագրություն (եկամուտների համամասնությամբ) կատարվում է ամեն տարի վարկի մնացորդային գումարի չափով |
Այլ դրույթներ | - Բնակելի տների/առանձնատների կառուցման նպատակով վարկերի տրամադրման դեպքում վարկի առավելագույն գումարը չպետք է գերազանցի հաճախորդի կողմից ներկայացված կառուցման աշխատանքների կատարման նախահաշվի գումարի 80 տոկոսը։ Կառուցման նպատակով վարկերը պետք է տրամադրվեն մասնաբաժիններով (տրանշերով), ընդ որում վարկի վերջին մասնաբաժնով պետք է ֆինանսավորվի շինարարական աշխատանքների վերջին փուլը և չպետք է գերազանցի վարկի գումարի 20 տոկոսը։
- Ի լրումն սահմանված այլ փաստաթղթերի, կառուցվող բնակելի տան/առանձնատան կառուցման նպատակով վարկի համար դիմած վարկառուն պետք է վարկային մասնագետին ներկայացնի կառուցման օրենքով սահմանված կարգով հաստատված նախագիծը, շինարարության թույլտվությունը իր և կառուցապատողի միջև կնքված պայմանագիրը (առկայության դեպքում), արդեն իսկ կատարված վճարումները հաստատող փաստաթղթեր (առկայության դեպքում), շինարարական աշխատանքների նախահաշիվը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում այլ փաստաթղթեր։ - Վարկային մասնագետը վարկառուի հետ միասին կազմում են վարկի տրամադրման և օգտագործման ժամանակացույց, որով սահմանվում են վարկի յուրաքանչյուր մասնաբաժնով (ինչպես նաև վարկառուի միջոցներով) կատարվելիք աշխատանքները։ Վարկի յուրաքանչյուր մասնաբաժնի տրամադրումից առաջ ՈՒՎԿ-ի համապատասխան աշխատակիցը պետք է ստուգի ժամանակացույցով սահմանված աշխատանքների փաստացի կատարումը։ Ստուգման արդյունքները պետք է փաստաթղթավորվեն և կատարված աշխատանքների լուսանկարների հետ միասին կցվեն վարկային գործին։ - Եթե շինարարական աշխատանքները կատարվելու են կառուցապատողի կողմից, ապա վարկի գումարը ՈՒՎԿ-ն կարող է փոխանցել անմիջապես կառուցապատողի հաշվին։ Եթե վարկը տրամադրվում է վարկառուին, ապա վարկը ԱՀԸ վերաֆինանսավորման ներկայացնելու պահին ՈՒՎԿ-ն Կազմակերպությանը պետք է ներկայացնի ապացույցներ, որ վարկի գումարը ամբողջությամբ վարկառուն փոխանցել է կառուցապատողին։ |
Այլ պահանջներ | - Կառուցապատման աշխատանքները պետք է ամբողջությամբ ավարտված լինեն վարկի վերջին մասնաբաժնի տրամադրումից 1 տարի հետո:
- Մնացած պահանջները՝ համաձայն ԱՀԸ «Հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման կարգի» |
Վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների կայացման Ժամկետներ | Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է առավելագույնը 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում, որոշումների կայացման համար ՈՒՎԿ կողմից պահանջվող փաստաթղթերը ամբողջությամբ ներկայացնելուց հետո:
Վարկը տրամադրվում է ՈՒՎԿ կողմից դրական որոշման դեպքում և գրավի վկայականի առկայության դեպքում առավելագույնը 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում։ |
Վարկային կազմակերպության կողմից Վարկի տրամադրման որոշման հիմնական գործոններից է հաճախորդի վարկարժանության գնահատումը, որը կատարվում է վարկային պատմության դիտարկման եղանակով։
Վարկային պատմությունը դա տեղեկատվություն է հաճախորդի կողմից ստանձնած պարտավորությունների վերաբերյալ, որը ցույց է տալիս հաճախորդի պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները պարտավորությունների և դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություններ: Վարկային պատմությունը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը՝ - Հաճախորդի ստացած վարկերը, դրանց քանակը և գումարը, յուրաքանչյուր վարկի տեսակը և ժամկետները, - Վարկից բխող մարումների կատարումը (օրինակ՝ արդյո՞ք ժամանակին եք վճարել տոկոսներն ու մայր գումարի մարումները, թե ոչ), - Հաճախորդի կողմից այլ մարդկանց տրամադրված երաշխավորությունները, - ժամկետանց վարկերի առկայությունը, ինչպես նաև դրանց համար սահմանված տույժ ու տուգանքները: Վարկային պատմության մեջ ներառվում են միայն հարցման պահից վերջին 5 տարվա վերաբերյալ տվյալները: Սխալ կամ թերի վարկային պատմությունը փոփոխելու համար հաճախորդը պետք է դիմի ԱՔՌԱ վարկային բյուրո, որպեսզի պարզի, թե ինչ տվյալներ են պահվում այնտեղ իր մասին, և որն է սխալ կամ թերթի տեղեկատվության աղբյուրը: Վարկային պատմությունը բարելավելու համար անհրաժեշտ է բացառել ընթացիկ վարկերի գծով ուշացումները, մարել ժամկետանց վարկերով կետանցված գումարները, խուսափել անվստահելի անձանց համար երաշխավոր դառնալուց: Մանրամասների և օգտակար խորհուրդների համար կարող եք այցելել հետևյալ հղումներով՝ www.abcfinance.am, www.acra.am: |
2 Որտեղ գրավի արժեքը հավասար է գրավի գնահատված շուկայական և ձեռքբերման արժեքներից (առկայության դեպքում) նվազագույնին։ 3 Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ վարկառուն ներկայացնում է փաստաթղթային հստակ հիմնավորումներ առ այն, որ ուշացումները պայմանավորված չեն եղել իր վարքագծով: Նման դեպքերում ուշացված օրերի ընդհանուր քանակը չպետք է գերազանցի 90 օրացույցային օրը և միևնույն ժամանակ վարկի ռիսկի դասը պետք է լինի առավելագույնը «հսկվող» համաձայն ՀՀ ԿԲ և ՀՀ ՖՆ համատեղ հաստատված կարգի վերջին 12 ամիսների ընթացքում:
4 Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ տվյալ աշխատավայրը հանդիսանում է վարկառուի/համավարկառուի առաջին աշխատավայրը և վերջինիս աշխատանքային ստաժը փոքր է 12 ամսից: 5 Վերլուծության արդյունքները պետք է մանրամասն ներկայացված լինեն այնպես, որ հասկանալի լինեն երրորդ անձի համար առանց որևե դժվարության: Եթե վարկառուի վարկունակության գնահատման համար հիմք են հանդիսանում վարկառուի գործունեության վերաբերյալ պաշտոնական ֆինանսական և/կամ հարկային հաշվետվությունները, ապա Ինքնազբաղվածների եկամուտների գնահատման վերլուծությունը (համաձայն ՈՆՍ-ի Հավելված 1-ում ներկայացված մեթոդաբանության) պարտադիր չէ:
«Ֆինանսական օգնական» համակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով`
www.fininfo.am
Թարմացվել է` 06/12/2024, 19:13