Մեր կազմակերպության պոտենցիալ հաճախորդների հիմնական խմբերն են հանդիսանում՝

  • Ֆիզիկական անձիք՝ սպառողական վարկավորման և վարկային կազմակերպության կողմից առաջարկվող այլ ծառայությունների գծով,
  • Գյուղատնտեսությամբ և այլ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձիք և անհատ ձեռնարկատերերը, իսկ օրենքով չարգելված դեպքերում՝ նաև ֆիզիկական անձիք, որոնք անհատ ձեռնարկատեր չեն։

Վարկային կազմակերպությունն՝ իր գործունեության ընթացքում իր հաճախորդներին առաջարկելու է հետևյալ հիմնական ծառայությունները.

Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին՝

  • Գյուղատնտեսական վարկեր և այլ փոխառությունների տրամադրում,
  • Կարճաժամկետ և երկարաժամկետ ձեռնարկատիրական վարկերի և այլ փոխառությունների տրամադրում,
  • Երաշխիքների տրամադրում,
  • Արտարժույթի առք ու վաճառքի գործարքներ։

Ֆիզիկական անձանց՝

  • Խմբակային երաշխավորությամբ գյուղատնտեսական վարկերի տրամադրում,
  • Անշարժ և շարժական գույքի գրավով ապահովված սպառողական վարկեր,
  • Հիփոթեքային (այդ թվում՝ վերանորոգման) վարկեր,
  • Ավտովարկեր,
  • Արտարժույթի առք ու վաճառքի գործարքներ։

Մենք մեր հաճախորդներին առաջարկելու ենք ինչպես ստանդարտացված վարկային պրոդուկտներ, այնպես էլ կիրառելու ենք անհատական մոտեցում:

Թարմացվել է` 08/06/2019, 1:18

Բաժանորդագրվել նորություններին

Առաջինը իմացեք մեր հատուկ առաջարկների մասին


    Պատվիրել հեռախոսազանգ

    Մեր մասնագետները շուտով կկապվեն Ձեզ հետ