Կոպյան Վարդան Միհրանի

Մասնաբաժնի չափ`

100%

Բաժնետոմսերի քանակ`

220000

Վարդան Միհրանի Կոպյանը ծնվել է 28.05.1972թ. Մոսկվա քաղաքում։ 1994թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, իսկ 2001թ. Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։ Տնտեսագիտական գիտությունների թեկնածու է։ Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին։

1994-1997թթ. աշխատել է Հայէկոնոմբանկի Սպանդարյան մասնաճյուղի վարկային բաժնում որպես գլխավոր մասնագետ, 1997թ.-ին «Մաշտոց էլեկտրացանց» պետական ձեռնարկությունում՝ տնօրենի տեղակալ, 1997-1998թթ. Երևանի Աջափնյակի թաղապետարանում՝ Ֆինանսական բաժնի պետ, 1998-2002թթ. ՀՀ նախագահի աշխատակազմի տնտեսագիտական այնուհետև պետաիրավական վարչություններում՝ գլխավոր մասնագետ, 2002-2003թթ. Արդարադատության խորհրդի գլխավոր մասնագետ, 2003-2009թթ. Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի տեղակալ, 2009-2012թթ. «Արմենիան դեյթաքոմ քամփնի» ՓԲԸ-ի ծրագրերի տնօրեն, գլխավոր ադմինիստրատիվ տնօրեն և գլխավոր տնօրենի պաշտոնակատար, 2011-2012թթ. «Ֆայբրնետ քոմյունիքեյշն» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար (համատեղությամբ), 2013-2016թթ. «Աստորիա ինվեստ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, 2013թ.-ից առ այսօր «Արգալի գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն, 2017 թվականից հանդիսանում է «Պրեմիում Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի բաժնետեր։

Ամուսնացած է ունի մեկ դուստր և մեկ որդի։

Թարմացվել է` 28/01/2021, 19:03

Բաժանորդագրվել նորություններին

Առաջինը իմացեք մեր հատուկ առաջարկների մասին


    Պատվիրել հեռախոսազանգ

    Մեր մասնագետները շուտով կկապվեն Ձեզ հետ