Բնակելի անշարժ գույքի վերանորոգման վարկ
- սկսած 10.9%-ից
- մինչև 20 տարի
«Ազգային հիփոթեքային ընկերության» ՎՎԿ ՓԲԸ /ԱՀԸ/ կողմից վերաֆինանսավորվող բնակելի անշարժ գույքի վերանորոգման վարկ
Պայմաններ
Հաստատված է «Պրեմիում Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ Խորհրդի 2021թ-ի մայիսի 12-ի թիվ 055 որոշմամբ: Ուժի մեջ է 12․05․2021թ․-ից:
Ընդհանուր դրույթներ | |
Վարկառու/Համավարկառու | [20–60] տարեկան ՀՀ քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձինք, որոնց եկամուտների հիմնական աղբյուրը գտնվում է ՀՀ-ում և ովքեր վարկի սպասարկման ողջ ընթացքում չեն բոլորի 63 տարեկանը կամ առկա է վերոնշյալ պահանջներին բավարարող համավարկառու: |
Վարկի նպատակը | Բնակելի անշարժ գույքի վերանորոգում` բնակարանային պայմանների բարելավում |
Վայրը | ՀՀ ամբողջ տարածքում |
Վարկի արժույթ | ՀՀ դրամ |
Վարկի նվազագույն և առավելագույն գումար | Վարկը կարող է տրամադրվել 1 մլն-ից մինչև 35 մլն ՀՀ դրամ գումարի չափով (ըստ անհրաժեշտության):
«Սևծովյան առևտրի և զարգացման» բանկի հետ համագործակցության ծրագրի շրջանակներում տրամադրված վարկերի համար՝ մինչև 60 մլն ՀՀ դրամ, որը ենթակա է վերաֆինանսավորման ԱՀԸ-ի կողմից ամբողջությամբ: |
Վարկի ժամկետը | 60-240 ամիս |
Տարեկան անվանական տոկոսադրույք | 10.9%
«Սևծովյան առևտրի և զարգացման» բանկի հետ համագործակցության ծրագրի շրջանակներում տրամադրված վարկերի համար՝ 13% |
Տարեկան փաստացի տոկոսադրույք | 11.54%-12.17% |
Վարկի և տոկոսագումարների մարման կարգ | Կատարվում է ամսական կտրվածքով հետևյալ եղանակներից մեկով`
- «Անուիտետային» (հավասարաչափ ամսական մարում), որի մեջ փոփոխական մասերով մտնում են մայր գումարը և կուտակված տոկոսները, - «Զսպանակաձև» (փոփոխական ամսական մարում), որի մեջ մայր գումարը մտնում է հավասար չափով, իսկ կուտակված տոկոսները` փոփոխական: |
Գրավ | Վերանորոգվող անշարժ գույքը, որը պետք է հանդիսանա առաջնային գրավ |
Վարկ/Գրավ1 (LTV) | Վարկի գումարը չի կարող գերազանցել գնահատված շուկայական արժեքի 70%-ը |
Ընդհանուր պարտքային վճարումների հարաբերությունը զուտ եկամուտներին (ԸՊԵ) (OTI) | Մինչև 45%
«Սևծովյան առևտրի և զարգացման» բանկի հետ համագործակցության ծրագրի շրջանակներում տրամադրված վարկերի համար՝ մինչև 60% |
Տվյալներ վարկային պատմության մասին | - Հարցում ԱՔՌԱ վարկային բյուրոյից
Եթե վարկառուն ընթացիկ վարկ/եր ունի, ապա այն պետք է դասակարգված լինի իբրև ստանդարտ վարկ՝ համաձայն ՀՀ ԿԲ և ՀՀ ՖՆ համատեղ հաստատված կարգի և վարկի/երի գծով չպետք է առկա լինեն ընթացիկ ժամկետանց պարտավորություններ - վերջին տասներկու ամիսների ընթացքում բոլոր վարկերի/գործող և մարված/ գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չի գերազանցում 30 օրացույցային օրը2, բացառությամբ եթե ժամկետանց պարատավորության/ պարտավորությունների ընդհանուր արժեքը չի գերազանցում 1000 ՀՀ դրամը: |
Վարկի տրամադրման վճար` միանվագ | Վարկի գումարի 0.5%, բայց ոչ պակաս քան 10,000 ՀՀ դրամ |
Վարկային հայտի ուսումնասիրության վճար | 5,000 ՀՀ դրամ, գանձվում է միանվագ վարկային հայտը մուտքագրելիս |
Տույժեր | Պայմանագրով նախատեսված մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում Վարկառուն ՈՒՎԿ-ին վճարում է տույժ` ժամկետանց վարկի և տոկոսագումարի 0.1% չափով՝ կետանցի յուրաքանչյուր օրվա համար: Ընդ որում, ժամկետանց վարկի գումարի նկատմամբ շարունակվում է հաշվարկվել տարեկան տոկոսադրույքը մինչև ժամկետանց վարկի գումարի հետվերադարձը: |
Վարկի գումարի վաղաժամկետ մարման դեպքում | Տույժ չի սահմանվում |
Ապահովագրություն | Գրավադրվող անշարժ գույքի և վարկառուի ու համավարկառուների դժբախտ պատահարից մահացության դեպքի ապահովագրություն (եկամուտների համամասնությամբ) կատարվում է ամեն տարի վարկի մնացորդային գումարի չափով |
Այլ դրույթներ | Վարկը կարող է տրամադրվել 2 ձևով՝
- Բարելավման աշխատանքներ - Բարելավման աշխատանքները պետք է բարձրացնեն բնակարանի/անշարժ գույքի բնակության համար պիտանելիությունը կամ դրա օգտագործման արդյունավետությունը։ Բարելավման աշխատանքները ներառում են ինչպես ընդհանուր բնակարանի/բնակելի տան, այնպես և դրա առանձին հատվածների վերանորոգումը (օրինակ են հանդիսանում լոգարանի, խոհանոցի, ջրամատակարարման և էլեկտրաէներգիայի համակարգերի վերանորոգումը, կենցաղային կոմունալ ջրամատակարարման, ջեռուցման կամ օդափոխման համակարգերի տեղադրումը կամ նորացումը, մեկուսիչ նյութերի, հերմետիկ և ջերմամեկուսիչ պատուհանների տեղադրումը, սեյսմակայունության ամրապնդումը, ինչը ներառում, բայց չի սահմանափակվում ֆունդամենտի և մետաղական կառուցվածքի ամրացմամբ, և/կամ վնասվածքների վերանորոգմամբ)։ Բարելավման աշխատանքները չեն կարող ներառել ներկառուցված պահարանների պատրաստումը, կենցաղային տեխնիկայի ձեռքբերումը կամ ճոխության տարրեր: Բարելավման աշխատանքները պետք է ամբողջությամբ ավարտված լինեն վարկի տրամադրումից 1 տարի հետո: Վարկը մասնաբաժիններով տրամադրելու դեպքում` 1 տարի ժամանակահատվածը հաշվարկվում է վերջին մասնաբաժնի տրամադրման ամսաթվից սկսած: - Բնակելի տարածքի ընդլայնում - Բնակելի տարածքի ընդլայնումը կարող է կատարվել բնակարանի ներքին տարածքի ձևափոխման միջոցով բնակարանի տարածքից դուրս նոր սենյակների, հարկերի կառուցումը։ Եթե այս դեպքում պահանջվում է համապատասխան պետական մարմինների թույլտվությունը, ապա այդ փաստաթուղթը պետք է ներառվի վարկային գործում։ Վարկառուն շինարարական ոլորտի խորհրդատուի կամ կապալառուի հետ (եթե այդպիսիք կան) պատրաստում է կատարվելիք աշխատանքների նախահաշիվը և ներկայացնում վարկային մասնագետին։ Դրան պետք է կցված լինեն համապատասխան նկարներ, նախագծեր և տեխնիկական առանձնահատկություններ, կատարվելիք աշխատանքի ամբողջական նկարագրությունը, ինչպես նաև աշխատանքի սկիզբն ու ավարտը ընդգրկող ժամանակահատվածները։ Վարկառուն պետք է ներկայացնի նաև համապատասխան ծախսերի արժեքը և այլ տվյալներ, որպեսզի վարկային մասնագետը կարողանա լիովին գնահատել վերանորոգման աշխատանքների ծավալը, որակը և արժեքը։ Պետք է ներկայացվեն վերանորոգվող գույքի լուսանկարներ ինչպես վերանորոգումից առաջ, այնպես էլ յուրաքանչյուր մասնաբաժնի տրամադրումից հետո (ամբողջական պատկերացում կազմելու համար): |
Այլ պահանջներ | Համաձայն ԱՀԸ «Հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման կարգի» |
Վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների կայացման Ժամկետներ | Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է առավելագույնը 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում, որոշումների կայացման համար ՈՒՎԿ կողմից պահանջվող փաստաթղթերը ամբողջությամբ ներկայացնելուց հետո:
Վարկը տրամադրվում է ՈՒՎԿ կողմից դրական որոշման դեպքում և գրավի վկայականի առկայության դեպքում առավելագույնը 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում։ |
Վարկային կազմակերպության կողմից Վարկի տրամադրման որոշման հիմնական գործոններից է հաճախորդի վարկարժանության գնահատումը, որը կատարվում է վարկային պատմության դիտարկման եղանակով։
Վարկային պատմությունը դա տեղեկատվություն է հաճախորդի կողմից ստանձնած պարտավորությունների վերաբերյալ, որը ցույց է տալիս հաճախորդի պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները պարտավորությունների և դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություններ: Վարկային պատմությունը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը՝ - Հաճախորդի ստացած վարկերը, դրանց քանակը և գումարը, յուրաքանչյուր վարկի տեսակը և ժամկետները, - Վարկից բխող մարումների կատարումը (օրինակ՝ արդյո՞ք ժամանակին եք վճարել տոկոսներն ու մայր գումարի մարումները, թե ոչ), - Հաճախորդի կողմից այլ մարդկանց տրամադրված երաշխավորությունները, - ժամկետանց վարկերի առկայությունը, ինչպես նաև դրանց համար սահմանված տույժ ու տուգանքները: Վարկային պատմության մեջ ներառվում են միայն հարցման պահից վերջին 5 տարվա վերաբերյալ տվյալները: Սխալ կամ թերի վարկային պատմությունը փոփոխելու համար հաճախորդը պետք է դիմի ԱՔՌԱ վարկային բյուրո, որպեսզի պարզի, թե ինչ տվյալներ են պահվում այնտեղ իր մասին, և որն է սխալ կամ թերթի տեղեկատվության աղբյուրը: Վարկային պատմությունը բարելավելու համար անհրաժեշտ է բացառել ընթացիկ վարկերի գծով ուշացումները, մարել ժամկետանց վարկերով կետանցված գումարները, խուսափել անվստահելի անձանց համար երաշխավոր դառնալուց: Մանրամասների և օգտակար խորհուրդների համար կարող եք այցելել հետևյալ հղումներով՝ www.abcfinance.am, www.acra.am: |
2 Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ վարկառուն ներկայացնում է փաստաթղթային հստակ հիմնավորումներ առ այն, որ ուշացումները պայմանավորված չեն եղել իր վարքագծով: Նման դեպքերում ուշացված օրերի ընդհանուր քանակը չպետք է գերազանցի 90 օրացույցային օրը և միևնույն ժամանակ վարկի ռիսկի դասը պետք է լինի առավելագույնը <հսկվող> համաձայն ՀՀ ԿԲ և ՀՀ ՖՆ համատեղ հաստատված կարգի վերջին 12 ամիսների ընթացքում:
«Ֆինանսական օգնական» համակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով`
www.fininfo.am
Updated: 06/12/2024, 19:14