Ղեկավարություն
Զախարյան Արտակ Երվանդի
Արտակ Զախարյանը ծնվել է 23.10.1973թ. Երևանում։ 1996թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան, իսկ 2000թ. Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։
1998-2001թթ. աշխատել է ՀՀ պետական եկամուտների նախարարության մաքսանենգության դեմ պայքարի արագ հակազդման բաժնի առաջատար մասնագետ, տեսուչ և ավագ տեսուչ։ 2001-2008թթ. աշխատել է Երևանի Մալաթիա-Մեբաստիա համայնքի դատախազությունում որպես քննիչ, դատախազի օգնական և դատախազության դատախազ։ 2008-2014թթ. Մալաթիա-Մեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ 2017 թվականից հանդիսանում է «Պրեմիում Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի խորհրդի նախագահ։
Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր:
Զախարյան Գայանե Երվանդի
Գայանե Զախարյանը ծնվել է 21.09.1974թ. Երևանում։ 1997թ. ավարտել է Երևանի Հերացու անվան պետական բժշկական ինսիտուտի բուժական ֆակուլտետը, իսկ 1997-1999թթ. անցել է կլինօրդինատուրա Ավթալբեկյանի անվան բժիշկների վերապատրաստման ազգային ինստիտուտում ճառագայթային ախտորոշում մասնագիտությամբ։
2000-2003թթ. աշխատել է Արմենիա հանրապետական բժշկական կենտրոնում որպես բժիշկ-սոնոգրաֆիստ, 2003-2008թթ. Նաիրի բժշկական կենտրոնում՝ բժիշկ-սոնոգրաֆիստ, 2008-2013թթ. Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնում՝ տնօրենի տեղակալ դիագնոստիկայի գծով, 2012 թվականից առ այսօր «Մեդիքալ Ինվեստ» ՍՊԸ-ի խորհրդի նախագահ և տնօրեն։ 2017 թվականից հանդիսանում է «Պրեմիում Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի խորհրդի անդամ։
Ամուսնացած է, ունի մեկ դուստր։
Կոպյան Վարդան Միհրանի
Վարդան Միհրանի Կոպյանը ծնվել է 28.05.1972թ. Մոսկվա քաղաքում։ 1994թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, իսկ 2001թ. Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։ Տնտեսագիտական գիտությունների թեկնածու է։ Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին։
1994-1997թթ. աշխատել է Հայէկոնոմբանկի Սպանդարյան մասնաճյուղի վարկային բաժնում որպես գլխավոր մասնագետ, 1997թ.-ին «Մաշտոց էլեկտրացանց» պետական ձեռնարկությունում՝ տնօրենի տեղակալ, 1997-1998թթ. Երևանի Աջափնյակի թաղապետարանում՝ Ֆինանսական բաժնի պետ, 1998-2002թթ. ՀՀ նախագահի աշխատակազմի տնտեսագիտական այնուհետև պետաիրավական վարչություններում՝ գլխավոր մասնագետ, 2002-2003թթ. Արդարադատության խորհրդի գլխավոր մասնագետ, 2003-2009թթ. Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի տեղակալ, 2009-2012թթ. «Արմենիան դեյթաքոմ քամփնի» ՓԲԸ-ի ծրագրերի տնօրեն, գլխավոր ադմինիստրատիվ տնօրեն և գլխավոր տնօրենի պաշտոնակատար, 2011-2012թթ. «Ֆայբրնետ քոմյունիքեյշն» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար (համատեղությամբ), 2013-2016թթ. «Աստորիա ինվեստ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, 2013թ.-ից առ այսօր «Արգալի գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն, 2017 թվականից հանդիսանում է «Պրեմիում Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի բաժնետեր։
Ամուսնացած է ունի մեկ դուստր և մեկ որդի։

Կարախանյան Կարեն Արշակի
Ծնվել է 14.01.1986թ. ՀՀ-ի Երևան քաղաքում։ 2002-2007թթ. սովորել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի կառավարման ֆակուլտետում։ 2007-2010թթ. սովորել է Գիտությունների Ազգային Ակադեմիային տնտեսագիտական ֆակուլտետում և ստացել գիտությունների թեկնածուի կոչում։ 2011-2014 թթ. սովորել է Ֆրանկֆուրտի Համալսարանում մակրոտնտեսագիտություն և ֆինանսներ բաժնում։
Կարեն Կարախանյանը իր մասնագիտական աշխատանքային գործունեությունը սկսել է 2007թ. որպես սպառողական վարկերի տրամադրման բաժնի մասնագետ Կոնվերս Բանկ ՓԲԸ-ում։ 2008թ. տեղափոխվել է միկրո վարկավորման բաժին որպես առաջատար մասնագետ։ 2013-2014թթ. աշխատել է Դոյչե բանկում։ 2015-2017թթ. աշխատել է ՔեյՓիԷմՋի և ԷրնսթընդՅանգ ֆինանսական հաստատությունների աուդիտի բաժնում որպես առաջատար աուդիտոր։
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալի 2017թ.-ի Հոկտեմբերի 12-ի թիվ 1/822Ա որոշմամբ գրանցվել է, «Պրեմիում Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում, որպես վերստուգող։
2018թ․-ի հունիսի 11-ից նշանակվել է «Պրեմիում Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրեն, իսկ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2018թ.-ի հունիսի 28-ի թիվ 1/449Ա որոշմամբ գրանցվել է այդ պաշտոնում։
Մալխասյան Գայանե Էդուարդի
Ծնվել է 1964թ–ի նոյեմբերի 23-ին: 1981-1985 թթ-ին սովորել է Երևանի Ժողովրդական տնտեսագիտական ինստիտուտի ֆինանսա-հաշվային ֆակուլտետում:1985-1988 թթ աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի ընդհանուր հաշվետվության և ներբանկային գործառնության բաժնում, որպես մասնագետ: 1988-1991 թթ-ին աշխատել է «Հայպետառբանկ», որպես ներքին հաշվապահության բաժնի առաջատար մասնագետ: 1991թ-ից աշխատել է «Հայէկոնոբանկ» ՓԲԸ–ում, որպես հաշվապհական հաշվառման և հաշվետվությունների վարչության ներքին հաշվապահության բաժնի գլխավոր տնտեսագետ: Այնուհետ 1993թ-ից աշխատել է «Հայէկոնոբանկ» ՓԲԸ –ում, որպես քաղաքային վարչության գլխավոր հաշվապահի տեղակալ: 1996-1998թթ զբաղեցրել է «Հայէկոնոբանկ» ՓԲԸ –ի քաղաքային վարչության գլխավոր հաշվապահի պաշտոնը: 1998թ-ից աշխատել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ում, որպես հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների վարչության ներքին հաշվապահության բաժնի պետ – գլխավոր հաշվապահի տեղակալ: 2007-2010թ.թ-ին զբաղեցրել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ում, հաճախորդների սպասարկման դեպարտամենտի պետի պաշտոնը: 2010-2013 թթ աշխատել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ում, որպես հաճախորդների սպասարկման վարչության պետ: 2014-2015 թթ աշխատել է «Թալինա» ՍՊԸ-ում, որպես գլխավոր հաշվապահ: 2015թ-ի հուլիսից «ՋԻ ԸՆԴ ԷՅ» ՈՒՎԿ» ՍՊԸ–ում զբաղեցնում է Գլխավոր հաշվապահի պաշտոնը:
29.08.2024թ․-ից «Պրեմիում Կրեդիտ» ՈՒՎԿ» ՓԲԸ–ում զբաղեցնում է Գլխավոր հաշվապահի պաշտոնը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 17.09.2024թ.-ի N 1/358Ա որոշմամբ գրանցվել է «Պրեմիում Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում որպես գլխավոր հաշվապահ։

Հովհաննիսյան Նոնա Արշակի
Ծնվել է 10.05.1976թ. Հրազդան քաղաքում: 1993-1998թթ. սովորել է Երևանի Պետական Համալսարանի Քիմիական ֆակուլտետում։ Այնուհետև 2001-2003թթ․ ուսումը շարունակել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Ճարտարագիտություն և Համակարգերի Կառավարում ֆակուլտետում։
Մասնագիտական որակավորումը բարձրացնելու նպատակով մասնակցել է Գերմանա-Հայկական Հիմնադրամի և Համաշխարհային Բանկի կողմից կազմակերպված RESCAD “Commodity Chain Financing” and “Investment Lending and Leasing in Agriculture” նախագծերին։
Նոնա Հովհաննիսյանը ֆինանսական համակարգում իր աշխատանքային գործունեությունը սկսել է «Անելիք Բանկ» ՍՊԸ-ում որպես ԲՖԳ բաժնի միջազգային ծրագրերով վարկավորման բաժնի մասնագետ /2004-2006թթ․/, այնուհետև նույն Բանկի «Նոր-Նորք» մասնաճյուղում աշխատել է որպես խմբի ղեկավար /2006-2008թթ./, երկու տարի անց աշխատել է որպես ԲՖԳ բաժնի պետի տեղակալ, այնուհետև նույն մասնաճյուղում որպես կառավարչի տեղակալ /2008-2014թթ./։ Նույն թվականին տեղափոխվել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի Գլխամաս, որպես ՓՄՁ և կորպորատիվ վարկավորման դեպարտամենտի բաժնի պետ /2014-2015թթ․/։ 2015 թվականի օգոստոսից աշխատել է «Անելիք Բանկ» ՓԲԸ «Տիգրան Մեծ» մասնաճյուղում որպես կառավարիչ։
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2017թ․-ի նոյեմբերի 1-ի թիվ 1/872Ա որոշմամբ գրանցվել է «Պրեմիում Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում որպես գործադիր տնօրենի տեղակալ։

Մովսիսյան Լուսինե Պավլիկի
Born on August 30, 1982 in Yerevan, Armenia. From 1999 to 2005, she studied at the National Agrarian University of Armenia, Faculty of Accounting and Auditing.
Lusine Movsisyan began her professional career in 2006 as a leading accounting specialist at Converse Bank CJSC. From 2015 to 2017, she worked at Haypost CJSC as a financial controller/chief specialist in cash flow control. From 2017 to 2018, she worked as a senior accountant at Tower International CJSC, and from 2018 to the present, she has been working at Micro Capital UCO CJSC as a chief accountant, also being a member of the board. Since 2023, he has joined the working team of “Premium Credit” UCO CJSC as an auditor.
By the decision of the Chairman of the Central Bank of the Republic of Armenia No. N 1/390A dated July 26, 2023, he was registered as an auditor at “Premium Credit” UCO CJSC.