Արտարժույթի փոխարժեքներ

  • Առք
  • 480
  • 538
  • 7.4
  • Վաճառք
  • 484
  • 548
  • 7.6

«Պրեմիում Կրեդիտ» վարկային կազմակերպության տիպն է (խումբն է) «ունիվերսալ վարկային կազմակերպություն»։

Մեր կազմակերպության թափանցիկ գործունեությունը, արհեստավարժ անձնակազմը և կշռադատված ֆինանսական կառավարման քաղաքականությունը նպաստելու են շուկայի փոփոխությունների արագ արձագանքին և կայուն զարգացմանը։

Մեր հաճախորդների թիվը օրեցօր ավելանում է, և առաջիկա տարիների ընթացքում նախատեսվում է ունենալ 5000-ից ավել հաճախորդ, ինչը վկայում է մեր կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների անընդհատ բարելավվող որակի, հասանելիության և վստահելիության մասին:

Մեր կողմից առաջարկվող վարկատեսակների տարեկան տոկոսադրույքը չի գերազանցելու օրենքով սահմանված առավելագույն սահմանը, իսկ վարկերի տրամադրման, ինչպես նաև դրանց գործողության ողջ ընթացքում իրականացվելու է փոխառուի բազմակողմանի վելուծություն և վարկունակության գնահատում։

Ընկերությունը իր գործունեությունը նախատեսում է ծավալել ինչպես Երևան քաղաքի տարբեր համայնքներում, այնպես էլ ՀՀ մարզերում մասնաճյուղերի լայն ցանցի միջոցով։

Մեր կազմակերպությունը իր գործունեության առաջին տարիների ընթացքում նախատեսում է վարել այնպիսի քաղաքականություն, որը հնարավորություն կտա բարձրացնել ընդհանուր կապիտալի մեծությունն՝ ինչպես կանոնադրական կապիտալի ավելացման, այնպես էլ ստացված շահույթի հաշվին։

Թարմացվել է` 08/02/2019, 19:30

Բաժանորդագրվեք նորություններին

Առաջինը իմացեք մեր նոր ակցիաների և ծառայությունների մասին։