Premium Credit

Ակնթարթային վարկ

  • Արագ և Անգրավ,
  • մինչև 3 տարի
Տվյալ վարկատեսակի տրամադրումը ժամանակավորապես դադարեցված է:

Պայմաններ

Հաստատված է Պրեմիում Կրեդիտ ՈՒՎԿ ՓԲԸ Վարչության 2021թ.-ի մարտի 24-ի թիվ 240321/2 որոշմամբ: Ուժի մեջ է 24․03․2021թ․-ից:
Ընդհանուր դրույթներ
Վարկը տրամադրվում է ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց սպառողական նպատակներով
Ֆինանսավորման տեսակը Գրաֆիկով վարկային պայմանագիր
Վարկի արժույթը և գումարը * ՀՀ դրամ
Նվազագույնը՝ 5,000 ՀՀ դրամ
Առավելագույնը՝ 750,000 ՀՀ դրամ
Վարկի ժամկետը 1-36 ամիս
Տարեկան անվանական տոկոսադրույքը ** 22%
Ամսեկան սպասարկում ** 1․5% վարկի մնացորդային մայր գումարի նկատմամբ
Տարեկան փաստացի տոկոսադրույքը *** 47․12-57.23%
Մարման եղանակ 1․ Տոկոսների վճարումը վարկը ստանալու պահին, սպասարկման և մայր գումարի վճարները ամսեկան անուիտետային
2․ Տոկոսների վճարումը վարկը ստանալու պահին, սպասարկման վճարները ամսեկան անուիտետային, իսկ մայր գումարը ժամկետի վերջում
3․ Տոկոսները, սպասարկման և մայր գումարի վճարները ամսեկան անուիտետային
4․ Տոկոսները, սպասարկման վճարները ամսեկան անուիտետային, իսկ մայր գումարը ժամկետի վերջում
Վարկի տրամադրման վճար Չի գանձվում
Կանխիկ միջոցների տրամադրման վճար Չի գանձվում
Տույժ Պայմանագրով նախատեսված վարկի և/կամ տոկոսագումարի մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում Վարկառուն վարկային կազմակերպությանը վճարում է տույժ` ժամկետանց գումարի 0.10% չափով` կետանցի յուրաքանչյուր օրվա համար: Ընդ որում, ժամկետանց վարկի գումարի նկատմամբ շարունակվում է հաշվարկվել տարեկան տոկոսադրույքը մինչև ժամկետանց վարկի գումարի հետվերադարձը:

Պայմանագրով նախատեսված վարկի և/կամ տոկոսագումարի մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում Վարկառուն վարկային կազմակերպությանը վճարում է տույժ` ժամկետանց գումարի 0.03% չափով` կետանցի յուրաքանչյուր օրվա համար այն դեպքում, երբ վարկի մայր գումարի վճարումը սահմանված է ժամկետի վերջում։ Ընդ որում, ժամկետանց վարկի գումարի նկատմամբ շարունակվում է հաշվարկվել տարեկան տոկոսադրույքը մինչև ժամկետանց վարկի գումարի հետվերադարձը:

Պայմանագրով որոշված տուժանքի տարեկան առավելագույն չափը չի կարող գերազանցել ՀՀ ԿԲ սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով։ Պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը։

Պայմանագրով նախատեսված ամսեկան սպասարկման գումարի մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում Վարկառուն վարկային կազմակերպությանը տույժ չի վճարում։

Վարկի գումարի վաղաժամկետ մարման դեպքում որևիցե տույժ չի սահմանվում։
Ապահովում Վարկառուի եկամտի և վարկային պատմության մասին տեղեկատվություն
Փաստաթղթեր Անձնագիր և սոցիալական քարտ կամ նույնականացման քարտ
Վարկառուին ներկայացվող պահանջները - 21 տարին լրացած անձանց, որոնց տարիքը վարկի գործողության ողջ ընթացքում չի գերազանցի 63 տարեկանը
- Առաջին վարկի տրամադրման պահին վարկառուն չպետք է ունենա դասակարգված/ժամկետանց վարկային պարտավորություն:
Այլ պայմաններ Հաճախորդի անունով չպետք է լինեն 3,000,000 (երեք միլիոն) ՀՀ դրամը գերազանցող առանց ապահովվածության վարկային պարտավորություններ, բացառությամբ աշխատավարձային նախագծերով տրամադրված վարկային գծերի և/կամ օվերդրաֆտների:
Վարկային կազմակերպության կողմից Վարկի տրամադրման որոշման հիմնական գործոններից է հաճախորդի վարկարժանության գնահատումը, որը կատարվում է վարկային պատմության դիտարկման եղանակով։

Վարկային պատմությունը դա տեղեկատվություն է հաճախորդի կողմից ստանձնած պարտավորությունների վերաբերյալ, որը ցույց է տալիս հաճախորդի պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները պարտավորությունների և դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություններ:

Վարկային պատմությունը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը՝

- Հաճախորդի ստացած վարկերը, դրանց քանակը և գումարը, յուրաքանչյուր վարկի տեսակը և ժամկետները,
- Վարկից բխող մարումների կատարումը (օրինակ՝ արդյո՞ք ժամանակին եք վճարել տոկոսներն ու մայր գումարի մարումները, թե ոչ),
- Հաճախորդի կողմից այլ մարդկանց տրամադրված երաշխավորությունները,
- ժամկետանց վարկերի առկայությունը, ինչպես նաև դրանց համար սահմանված տույժ ու տուգանքները:


Վարկային պատմության մեջ ներառվում են միայն հարցման պահից վերջին 5 տարվա վերաբերյալ տվյալները:

Սխալ կամ թերի վարկային պատմությունը փոփոխելու համար հաճախորդը պետք է դիմի ԱՔՌԱ վարկային բյուրո, որպեսզի պարզի, թե ինչ տվյալներ են պահվում այնտեղ իր մասին, և որն է սխալ կամ թերթի տեղեկատվության աղբյուրը:

Վարկային պատմությունը բարելավելու համար անհրաժեշտ է բացառել ընթացիկ վարկերի գծով ուշացումները, մարել ժամկետանց վարկերով կետանցված գումարները, խուսափել անվստահելի անձանց համար երաշխավոր դառնալուց:

Մանրամասների և օգտակար խորհուրդների համար կարող եք այցելել հետևյալ հղումներով՝ www.abcfinance.am, www.acra.am:
* Վարչության կողմից կարող է սահմանվել այլ գումար:
** Անվանական և ամսեկան սպասարկման տոկոսադրույքները կարող են փոփոխվել վարչության կողմից կախված Հաճախորդի ՖԱՅԿՈ սքորից, վարկային պատմությունից, վճարունակությունից, վարկի տրամադրման ռիսկայնությունից:
*** ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԱՅՍ ՎԱՐԿԱՏԵՍԱԿՆ ՈՒՆԻ ԲԱՐՁՐ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ: ՈՒՍՏԻ, ՆԱԽԱՊԵՍ ԴԻՏԱՐԿԵՔ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԿԱ ՆՄԱՆԱՏԻՊ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ՎԱՐԿԸ ՄԱՐԵԼՈՒ ՁԵՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:
«Ֆինանսական օգնական» համակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` www.fininfo.am
Updated: 06/12/2024, 19:14

Այլ վարկեր

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԱՅՍ ՎԱՐԿԱՏԵՍԱԿՆ ՈՒՆԻ ԲԱՐՁՐ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ: ՈՒՍՏԻ, ՆԱԽԱՊԵՍ ԴԻՏԱՐԿԵՔ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԿԱ ՆՄԱՆԱՏԻՊ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ՎԱՐԿԸ ՄԱՐԵԼՈՒ ՁԵՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:

Subscribe to newsletter

Be the first to know about our special offers


    Request a call

    Our specialists will contact you as soon as possible