Премиум Кредит

Ակնթարթային վարկ

  • Արագ և Անգրավ,
  • մինչև 2 տարի

Պայմաններ

Հաստատված է Պրեմիում Կրեդիտ ՈՒՎԿ ՓԲԸ Վարչության 2019թ.-ի սեպտեմբերի 5-ի թիվ 509 որոշմամբ: Ուժի մեջ է 06․09․2019թ․-ից:
Ընդհանուր դրույթներ
Վարկը տրամադրվում է ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց սպառողական նպատակներով
Ֆինանսավորման տեսակը Գրաֆիկով վարկային պայմանագիր
Վարկի արժույթը և գումարը * ՀՀ դրամ
Նվազագույնը՝ 5,000 ՀՀ դրամ
Առավելագույնը՝ 750,000 ՀՀ դրամ
Վարկի ժամկետը 1-24 ամիս
Տարեկան տոկոսադրույքը ** 14-24%
Ամսեկան սպասարկում 3% սկզբնական մայր գումարի նկատմամբ
Մարման եղանակ 1․ Տոկոսների վճարումը վարկը ստանալու պահին, սպասարկման և մայր գումարի վճարները ամսեկան անուիտետային
2․ Տոկոսների վճարումը վարկը ստանալու պահին, սպասարկման վճարները ամսեկան անուիտետային, իսկ մայր գումարը ժամկետի վերջում
3․ Տոկոսները, սպասարկման և մայր գումարի վճարները ամսեկան անուիտետային
4․ Տոկոսները, սպասարկման վճարները ամսեկան անուիտետային, իսկ մայր գումարը ժամկետի վերջում
Վարկի տրամադրման վճար Չի գանձվում
Կանխիկ միջոցների տրամադրման վճար Չի գանձվում
Տույժ Պայմանագրով նախատեսված վարկի և/կամ տոկոսագումարի մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում Վարկառուն վարկային կազմակերպությանը վճարում է տույժ` ժամկետանց գումարի 0.10% չափով` կետանցի յուրաքանչյուր օրվա համար: Ընդ որում, ժամկետանց վարկի գումարի նկատմամբ շարունակվում է հաշվարկվել տարեկան տոկոսադրույքը մինչև ժամկետանց վարկի գումարի հետվերադարձը:

Պայմանագրով նախատեսված վարկի և/կամ տոկոսագումարի մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում Վարկառուն վարկային կազմակերպությանը վճարում է տույժ` ժամկետանց գումարի 0.03% չափով` կետանցի յուրաքանչյուր օրվա համար այն դեպքում, երբ վարկի մայր գումարի վճարումը սահմանված է ժամկետի վերջում։ Ընդ որում, ժամկետանց վարկի գումարի նկատմամբ շարունակվում է հաշվարկվել տարեկան տոկոսադրույքը մինչև ժամկետանց վարկի գումարի հետվերադարձը:

Պայմանագրով որոշված տուժանքի տարեկան առավելագույն չափը չի կարող գերազանցել ՀՀ ԿԲ սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով։ Պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը։

Պայմանագրով նախատեսված ամսեկան սպասարկման գումարի մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում Վարկառուն վարկային կազմակերպությանը տույժ չի վճարում։
Ապահովում Վարկառուի եկամտի և վարկային պատմության մասին տեղեկատվություն
Փաստաթղթեր Անձնագիր և սոցիալական քարտ
Վարկառուին ներկայացվող պահանջները - 21 տարին լրացած անձանց, որոնց տարիքը վարկի գործողության ողջ ընթացքում չի գերազանցի 63 տարեկանը
- Վարկի տրամադրման պահին վարկառուն չպետք է ունենա դասակարգված/ժամկետանց վարկային պարտավորություն:
Այլ պայմաններ Հաճախորդի անունով չպետք է լինեն 2,000,000 (երկու միլիոն) ՀՀ դրամը գերազանցող առանց ապահովվածության վարկային պարտավորություններ, բացառությամբ աշխատավարձային նախագծերով տրամադրված վարկային գծերի և/կամ օվերդրաֆտների:
* Հաճախորդի անունով կարող է առկա լինել առավելագույնը 1 /մեկ/ գործող Ակնթարթային վարկ «Պրեմիում Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում։ ** Անվանական տոկոսադրույքը սահմանվում է վարչության կողմից կախված Հաճախորդի ՖԱՅԿՈ սքորից, վարկային պատմությունից:
«Ֆինանսական օգնական» համակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` www.fininfo.am
Обновлено: 06/09/2019, 13:12

Այլ վարկեր

Подпишитесь на рассылку

Узнайте о наших специальных предложениях первыми


Заказать Звонок

В ближайшее время наши сотрудники свяжутся с Вами