Премиум Кредит

Ադամանդյա և ոսկյա իրերի գրավադրմամբ վարկ

  • 22%
  • մինչև 5 տարի

Պայմաններ

Հաստատված է «Պրեմիում Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ Վարչության 2020թ.-ի ապրիլի 17-ի թիվ 619 որոշմամբ։ Ուժի մեջ է 20.04.2020թ․-ից:
Ընդհանուր դրույթներ
Վարկի արժույթ ՀՀ դրամ
Նվազագույն գումարը 100,000 ՀՀ դրամ
Վարկի ժամկետը 12-60 ամիս
Վարկ/գրավ Մինչև 100% (վարկի առավելագույն գումարը 5,000,000 ՀՀ դրամ)
Վարկի և տոկոսագումարի վճարումը Ամսական հավասարաչափ (անուիտետային)
Տարեկան անվանական տոկոսադրույք 22%
Տարեկան փաստացի տոկոսադրույք * 24.94-26.70%
Վարկի տրամադրման եղանակը Կանխիկ և/կամ անկանխիկ
Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար 1% վարկի պայմանագրային գումարից։ Գանձվում է հաճախորդից միանվագ` վարկը տրամադրելիս։
Վարկային միջոցների կանխիկ տրամադրման միջնորդավճար չի սահմանվում
Վարկառուին ներկայացվող պահանջները 18 տարին լրացած անձ, որի տարիքը վարկի մարման օրը չի գերազանցում 65 տարեկանը
Տույժեր
Տույժ Պայմանագրով նախատեսված վարկի և/կամ տոկոսագումարի մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում Վարկառուն վարկային կազմակերպությանը վճարում է տույժ` ժամկետանց գումարի 0.1% չափով` կետանցի յուրաքանչյուր օրվա համար: Ընդ որում, ժամկետանց վարկի գումարի նկատմամբ շարունակվում է հաշվարկվել տարեկան տոկոսադրույքը մինչև ժամկետանց վարկի գումարի հետվերադարձը: Պայմանագրով որոշված տուժանքի տարեկան առավելագույն չափը չի կարող գերազանցել ՀՀ ԿԲ սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով։ Պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը։
Վարկի և տոկոսագումարի վաղաժամկետ մարման դեպքում չի սահմանվում
Գրավի առարկային ներկայացվող պահանջներ
Ադամանդյա իրերի գնահատում Գնահատումը կատարվում է www.rapaport.com կայքի կողմից հրապարակված գնանշումով՝ առավելագույնը գնանշված ադամանդյա իրերի 40% արժեքի չափով «Կլոր տաշվածք»-ի համար և 35% արժեքի չափով «Ֆանտազիա տաշվածք»-ի համար։ Գրավի առարկայի առաջին գնահատումը կատարվում է ՈՒՎԿ-ից անկախ գնահատողի կողմից։ Գնահատման վճարը կազմում է գրավի արժեքի 1%-ը ներառյալ օրենսդրությամբ սահմանված հարկերը։
- Գրավի առարկա կարող են հանդիսանալ նաև ոսկու ստանդարտացված ձուլակտորները, ոսկյա զարդերը, ոսկու ջարդոնը, սպիտակ ոսկին, ընդ որում սպիտակ ոսկու ցանկացած տոկոսային առկայությամբ գրավների դեպքում ոսկին գնահատվում է համաձայն սպիտակ ոսկու համար սահմանված սակագների:
- Ոսկյա իրերի գեղարվեստական արժեքների, ոսկյա իրերին ամրացված ոչ ադամանդյա թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերի դիմաց վարկավորում չի իրականացվում:
Պահանջվող փաստաթղթեր

- Դիմում-հայտ

- Անձը հաստատող փաստաթուղթ

- Հանրային ծառայությունների համարանիշ / սոց. քարտ / նույնականացման քարտ / կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը (առկայության դեպքում)

- Ելնելով տարաբնույթ հանգամանքներից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն

Այլ պայմաններ
Վարկի մերժման գործոնները

- Վարկի տրամադրման պահին դասակարգված վարկային պարտավորությունների առկայությունը

- Պահանջվող փաստաթղթերը չներկայացնելը

- Անձի կամ անձը հաստատող փաստաթղթի նկատմամբ կասկածները

- Հաճախորդի կողմից որպես գրավ առաջարկվող ադամանդյա իրերի արժեքը բավարար չէ պահանջվող վարկի գումարի տրամադրման համար կամ դրանք չեն բավարարում համապատասխան որակական հատկանիշներին՝ արհեստական կամ կեղծ ադամանդների բացահայտման դեպքում

- Կազմակերպության կողմից գրավադրվող ադամանդյա իրերին ներկայացվող այլ պահանջներ

- Գրավի առարկայի իսկության ստուգման ընթացքում ոսկու հարգի վերաբերյալ կասկածները,

- Հաճախորդի մասին այնպիսի տեղեկատվության առկայությունը, որը կասկածի տակ է դնում հաճախորդի կողմից ՈՒՎԿ-ին տրամադրված/հայտարարված տեղեկությունները, վարկի վերադարձելիությունը

Որոշման կայացման առավելագույն ժամկետը 1 (մեկ) աշխատանքային օր
Հաճախորդին որոշման մասին տեղեկացման ժամկետը 1 (մեկ) աշխատանքային օր
Վարկի տրամադրման ժամկետը 1 (մեկ) աշխատանքային օր
Վարկային կազմակերպության կողմից Վարկի տրամադրման որոշման հիմնական գործոններից է հաճախորդի վարկարժանության գնահատումը, որը կատարվում է վարկային պատմության դիտարկման եղանակով։

Վարկային պատմությունը դա տեղեկատվություն է հաճախորդի կողմից ստանձնած պարտավորությունների վերաբերյալ, որը ցույց է տալիս հաճախորդի պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները պարտավորությունների և դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություններ:

Վարկային պատմությունը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը՝

- Հաճախորդի ստացած վարկերը, դրանց քանակը և գումարը, յուրաքանչյուր վարկի տեսակը և ժամկետները,
- Վարկից բխող մարումների կատարումը (օրինակ՝ արդյո՞ք ժամանակին եք վճարել տոկոսներն ու մայր գումարի մարումները, թե ոչ),
- Հաճախորդի կողմից այլ մարդկանց տրամադրված երաշխավորությունները,
- ժամկետանց վարկերի առկայությունը, ինչպես նաև դրանց համար սահմանված տույժ ու տուգանքները:


Վարկային պատմության մեջ ներառվում են միայն հարցման պահից վերջին 5 տարվա վերաբերյալ տվյալները:

Սխալ կամ թերի վարկային պատմությունը փոփոխելու համար հաճախորդը պետք է դիմի ԱՔՌԱ վարկային բյուրո, որպեսզի պարզի, թե ինչ տվյալներ են պահվում այնտեղ իր մասին, և որն է սխալ կամ թերթի տեղեկատվության աղբյուրը:

Վարկային պատմությունը բարելավելու համար անհրաժեշտ է բացառել ընթացիկ վարկերի գծով ուշացումները, մարել ժամկետանց վարկերով կետանցված գումարները, խուսափել անվստահելի անձանց համար երաշխավոր դառնալուց:

Մանրամասների և օգտակար խորհուրդների համար կարող եք այցելել հետևյալ հղումներով՝ www.abcfinance.am, www.acra.am:
* ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԱՅՍ ՎԱՐԿԱՏԵՍԱԿՆ ՈՒՆԻ ԲԱՐՁՐ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ: ՈՒՍՏԻ, ՆԱԽԱՊԵՍ ԴԻՏԱՐԿԵՔ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԿԱ ՆՄԱՆԱՏԻՊ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ՎԱՐԿԸ ՄԱՐԵԼՈՒ ՁԵՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: Ադամանդյա իրերի գնահատման արժեքները` «Կլոր տաշվածք» Ադամանդյա իրերի գնահատման արժեքները` «Ֆանտազիա տաշվածք»
«Ֆինանսական օգնական» համակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` www.fininfo.am
Обновлено: 06/12/2024, 19:14

Այլ վարկեր

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԱՅՍ ՎԱՐԿԱՏԵՍԱԿՆ ՈՒՆԻ ԲԱՐՁՐ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ: ՈՒՍՏԻ, ՆԱԽԱՊԵՍ ԴԻՏԱՐԿԵՔ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԿԱ ՆՄԱՆԱՏԻՊ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ՎԱՐԿԸ ՄԱՐԵԼՈՒ ՁԵՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:

Подпишитесь на рассылку

Узнайте о наших специальных предложениях первыми


    Заказать Звонок

    В ближайшее время наши сотрудники свяжутся с Вами