Հարգելի հաճախորդներ,

Հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված իրավիճակը` «Պրեմիում Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն իրականացնելու է վարկերի վերանայման անհատական մոտեցում այն քաղաքացիների նկատմամբ, որոնք կունենան վարկային պարտավարությունները պայմանագրին համապատասխան կատարելու անհաղթահարելի խնդիրներ։ Վերոհիշյալ քաղաքացիներին խնդրում ենք կապվել մեր վարկային մասնագետների հետ՝ զանգահարելով 044294000, 011290000 հեռախոսահամարներով, դիմումները ուղարկելով [email protected] էլ. հասցեին կամ այցելելով «Պրեմիում Կրեդիտ» ՈՒՎԿ-ի գրասենյակ` Երևան, Բուզանդի փ. 1/3, շին. 1 և 2 հասցեով։

Միաժամանակ, անհետաձգելի խնդիրներ չունեցող քաքացիներին խորհուրդ ենք տալիս նվազեցնել հասարակական վայրերի այցելումը` վարկի մարումները կատարելով TelCell, EasyPay, MobiDram և idram համակարգերի միջոցով բացարձակապես առանց միջնորդավճարի։

Եղեք առողջ,
«Պրեմիում Կրեդիտ» ՈՒՎԿ