Հարգելի հաճախորդներ,

16.08.2019թ․-ից «Պրեմիում Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից տրամադրված այն սպառողական վարկերի համար, որոնց ուղղությամբ հաճախորդների կողմից կատարվել են վաղաժամկետ մարումներ, համաձայն «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի իրականացվել է կրեդիտավորման ընդհանուր ծախսի վերահաշվարկ, ինչի արդյունքում կրեդիտավորման ընդհանուր ծախսն ամսական սպասարկման վճարների և/կամ տրամադրման միանվագ վճարների մասով նվազեցվել է:

ՈՒՎԿ-ն արդեն իսկ ձեռնարկել է հավելյալ վճարված գումարները վերադարձնելու համար անհրաժեշտ գործողություններ, սակայն, հաշվի առնելով հաճախորդների մեծ թիվը, գումարների վերադարձման գործընթացը նախատեսվում է ամբողջությամբ ավարտել մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը։

Վերադարձման ենթակա գումարների վճարման կարգը հետևյալն է՝ հաճախորդներին ուղարկվում է էլեկտրոնային նամակ կամ կարճ հաղորդագրություն (SMS), որից հետո հեռախոսակապի միջոցով ընկերության աշխատակիցները կապ են հաստատում հաճախորդի հետ և հրավիրում գրասենյակ՝ գումարը ստանալու։ Հաճախորդներին տրվում է հնարավորություն գումարը ստանալ ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ տարբերակով՝ իրենց կողմից նախապես ներկայացված բանկային հաշվեհամարին փոխանցում կատարելու միջոցով։

Հավելյալ տեղեկատվության և հարցերի դեպքում կարող եք դիմել «Պրեմիում Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ հետևյալ եղանակներով՝
- այցելել ընկերության գրասենյակ՝ ք. Երևան, 0010, Բուզանդի 1/3 շ, 1 և 2 շին. հասցեով,
- փոստային կապի միջոցով՝ վերը նշված հասցեով,
- զանգահարել (044)294000, (011)290000 հեռախոսահամարներով,
- էլեկտրոնային կապի միջոցով [email protected] էլ. փոստի հասցեով: