Արտարժույթի փոխարժեքներ

  • Առք
  • 482
  • 540
  • 7.1
  • Վաճառք
  • 488
  • 560
  • 7.45

Լրացրեք online հայտը և մեր մասնագետները հնարավորինս արագ կկապվեն Ձեզ հետ։


Պայմաններ

Հաստատված է «Պրեմիում Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի 03.08.2017թ. թիվ 1 վարչության որոշմամբ։ Ուժի մեջ է ընդունման պահից։
Նպատակ ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձանց, Անհատ ձեռնարկատերերին և գյուղատնտեսությամբ զբաղվող ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց շրջանառու միջոցների ձեռքբերման նպատակով տրամադրվող վարկ/վարկային գիծ ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձանց, Անհատ ձեռնարկատերերին և գյուղատնտեսությամբ զբաղվող ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց հիմնական միջոցների ձեռքբերման նպատակով տրամադրվող վարկ/վարկային գիծ
արժույթ ՀՀ դրամ ԱՄՆ դոլար ՀՀ դրամ ԱՄՆ դոլար
նվազագույն գումար 1,000,000 2,000 1,000,000 2,000
Առավելագույն ժամկետ 36 ամիս 60 ամիս
Վարկի տոկոսադրույք սկսած 19% սկսած 15% սկսած 19% սկսած 15%
Վարկային հայտի ուսումնասիրության վճար 5,000 ՀՀ դրամ 5,000 ՀՀ դրամ
վարկի տրամադրման միջնորդավճար վարկի մայր գումարի 2%
Վարկի մարման արտոնյալ ժամանակահատված վարկի մարման արտոնյալ ժամանակահատվածը, ելնելով բիզնեսի առանձնահատկություններից կարող է տրամադրվել վարկի գործողության ամբողջ ժամանակահատվածում, սակայն գումարային չի կարող գերազանցել 12 ամիսը: վարկի մարման արտոնյալ ժամանակահատվածը, ելնելով բիզնեսի առանձնահատկություններից կարող է տրամադրվել վարկի գործողության ամբողջ ժամանակահատվածում, սակայն գումարային չի կարող գերազանցել 12 ամիսը:
Վարկի և տոկոսագումարների մարումներ 1. անուիտետային` վարկի մայր գումարի և տոկոսագումարի հանրագումարի ամսական հավասարաչափ մարումներ,
2. նվազող` վարկի մայր գումարի մարումները հավասարաչափ, իսկ տոկոսագումարները` ամսական,
3. խառը` վարկի մայր գումարի մարումները` ելնելով հաճախորդի ֆինանսական հոսքերի առաջացման դինամիկայից, իսկ տոկոսագումարները` ամսական:
Բիզնեսի գործունեության նվազագույն ժամկետ (անընդհատ) 3 ամիս 3 ամիս
Վարկառուին/երաշխավորին ներկայացվող տարիքային սահմանափակում ԱՁ կարգավիճակ ունեցող անձանց, ֆիզիկական անձանց տարիքը վարկի մարման վերջնաժամկետին չպետք է գերազանցի 65 տարեկանը
Վարկառուի/երաշխավորի վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ Իրավաբանական անձի, նրա մասնակիցների, տնօրենի, Ա/Ձ և ֆիզիկական անձի`
1. վարկի ստացման օրվա դրությամբ ժամկետանց/ դասակարգված պարտավորությունների բացակայություն,
2. նախորդ 12 ամիսների ընթացքում ժամկետանց օրերի ոչ ավել քան 30 օր ուշացրած օրերի հանրագումար, ընդ որում մեկ ուշացումը` ոչ ավել, քան 7 օր,
3. ՈՒՎԿ-ի իրավասու մարմնի որոշմամբ կարող է պահանջվել վարկառուի հետ սերտ փոխկապակցված այլ անձանց վարկային պատմության նկատմամբ պահանջներ
Ապահովվածության ընդունելի միջոցներ/գրավ — Անշարժ գույք,
— Տրանսպորտային միջոցներ,
/որպես վարկի ապահովվածություն միջոց բացի վերը նշված գրավներից այլ գրավների ներկայացման դեպքում գրավի ընդունելիության մասին որոշումը կայացվում է Վարչության կաղմից:/
Վարկ/գրավ հարաբերակցություն Վարկ/գրավ հարաբերակցությունը հաշվարկելիս հիմք է ընդունվում գրավի գնահատված իրացվելի արժեքը:
Գրավի առարկայի ապահովագրություն Տրանսպորտային միջոցների գրավի դեպքում գրավի առարկան ենթակա է ապահովագրման գնահատված շուկայական արժեքից: Գրավի մնացած տեսակների դեպքում վարկի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնող իրավասու մարմինը կարող է պահանջել գրավի առարկայի ապահովագրություն։
Տույժ 1 Պայմանագրով նախատեսված վարկի և/կամ տոկոսագումարի մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում Վարկառուն վարկային կազկապերպությանը վճարում է տույժ` ժամկետանց գումարի 0.13% չափով` կետանցի յուրաքանչյուր օրվա համար: Ընդ որում, ժամկետանց վարկի գումարի նկատմամբ շարունակվում է հաշվարկվել տարեկան տոկոսադրույքը մինչև ժամկետանց վարկի գումարի հետվերադարձը:
Հայտի ընդունման վայր Կազմակերպության գրասենյակ
Պայմանագրերին ներկայացվող պահանջներ Կազմակերպության և հաճախորդի միջև կնքվում է գլխավոր վարկային պայմանագիր` ՈՒՎԿ-ի կողմից հաստատված ստանդարտ ձևերին համապատասխան:
Որոշման կայացման առավելագույն ժամկետ Կազմակերպության կողմից պահանջվող ամբողջական փաստաթղթերի փաթեթը ներկայացնելուց հետո 3 աշխատանքային օր
Որոշման մասին հաճախորդին տեղեկացնելու ժամկետ 1 աշխատանքային օր
Որոշման վավերականության ժամկետ 30 աշխատանքային օր
Վարկը տրամադրելու ժամկետ Համաձայն Ֆինանսական գործառնությունների ձևակերպման ընթացակարգի

Իրավաբանական անձանց կողմից առևտրային վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի

Հ/Հ Փաստաթղթի անվանումը Նախնական փաստաթղթեր
1 Ընդհանուր ժողովի որոշում (արձանագրություն)` վարկ ստանալու վերաբերյալ, որտեղ նշվում է պահանջվող գումարը (սահմանաչափը), արժույթը, ժամկետը, ընդունելի տոկոսադրույքը, վարկի նպատակը, վերադարձելիության ապահովման միջոցը (գրավի առարկան) X
2 Կանոնադրության, պետական ռեգիստրի կողմից տրված վկայական` ներդիրների պատճեները, ՀՎՀՀ X
3 Ֆիզիկական անձ հանդիսացող մասնակիցների և տնօրենի անձնագրերի և սոց. քարտերի պատճեները, իրավաբանական անձ հանդիսացող մասնակիցների կանոնադրությունը, պետական ռեգիստրի վկայականը (ներդիրներով) X
4 Հաճախորդի կողմից օրենքով սահմանված կարգով լիցենզավորված գործունեության ծավալման դեպքում, համապատասխան լիցենզիա X
5 Անշարժ գույքի գրավադրման դեպքում՝ սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճեն, գրավատուի լինելու դեպքում ամուսնության վկայականի պատճեն, այն դեպքերում երբ ամուսնալուծված և/կամ ամուրի (ամուսինը մահացած է) ապա համապատասխանաբար ամուսնալուծության և մահվան վկայականի պատճեներ, սեփականության հիմքեր X
6 Շարժական գույքի գրավադրման դեպքում՝ տրանսպորտային միջոցի գրանցման վկայագիրը, սեփականության վկայականը, ինչպես նաև այլ իրավունքներ հաստատող փաստաթղթերի պատճեները X
7 Անհրաժեշտության դեպքում այլ բանկերում հաճախորդի հաշիվների շրջանառության քաղվածքներ, տեեկանքներ, վարջակալության պայմանագրեր, գործընկերների հետ կնքված պայմանագրեր, մաքսազերծման փաստաթղթեր, հաշիվ ապրանքագրեր, գրառումներ և այլն: X


1 Պայմանագրով որոշված տուժանքի տարեկան առավելագույն չափը չի կարող գերազանցել ՀՀ ԿԲ սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով։ Պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը։

Թարմացվել է` 18/10/2018, 18:24

Բաժանորդագրվեք նորություններին

Առաջինը իմացեք մեր նոր ակցիաների և ծառայությունների մասին։