Արտարժույթի փոխարժեքներ

  • Առք
  • 482
  • 540
  • 7.1
  • Վաճառք
  • 488
  • 560
  • 7.45

Լրացրեք online հայտը և մեր մասնագետները հնարավորինս արագ կկապվեն Ձեզ հետ։


Պայմաններ

Հաստատված Է «Պրեմիում Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ Վարչության 2018թ.-ի փետրվարի 27-ի թիվ 34 որոշմամբ
Ընդհանուր դրույթներ
Վարկի նպատակ Սպառողական
Վարկի արժույթ ՀՀ դրամ
Վարկի տարեկան տոկոսադրույք 22%
Վարկի գումար — նվազագույնը՝ 100,000 ՀՀ դրամ

— առավելագույնը՝ 3,000,000 ՀՀ դրամ

Վարկի ժամկետը 1-24 ամիս
Վարկի տրամադրման եղանակը Կանխիկ և/կամ անկանխիկ
Վարկի և տոկոսների մարման եղանակ Ամսական հավասարաչափ /անուիտետային/
Վարկ/գրավ 100%
Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար 1% վարկի պայմանագրային գումարից
Տույժ 1 Պայմանագրով նախատեսված վարկի և/կամ տոկոսագումարի մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում Վարկառուն վարկային կազկապերպությանը վճարում է տույժ` ժամկետանց գումարի 0.13% չափով` կետանցի յուրաքանչյուր օրվա համար: Ընդ որում, ժամկետանց վարկի գումարի նկատմամբ շարունակվում է հաշվարկվել տարեկան տոկոսադրույքը մինչև ժամկետանց վարկի գումարի հետվերադարձը:
Վարկի կանխիկացման միջնորդավճար 0.3%
Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր, տուգանքներ չեն սահմանվում
Վարկառուի տարիքը 18 տարին լրացած ՀՀ և ԼՂՀ ռեզիդենտ գործունակ ֆիզիկական անձ, որի տարիքը վարկի գործողության ողջ ընթացքում չի գերազանցում 63 տարեկանը
Վարկառուի վարկային պատմության նկատմամբ պահանջ Վարկի տրամադրման պահին վարկառուն չպետք է ունենա դասակարգված / ժամկետանց վարկային պարտավորություններ
Ադամանդյա իրերի գնահատում Գնահատումը կատարվում է www.rapaport.com կայքի կողմից հրապարակված գնանշումով՝ առավելագույնը գնանշված ադամանդյա իրերի 40% արժեքի չափով «Կլոր տաշվածք»-ի համար և 35% արժեքի չափով «Ֆանտազիա տաշվածք»-ի համար ։
Պահանջվող փաստաթղթեր
— Հաճախորդի անձնագրի և սոցիալական քարտի (սոց. քարտի բացակայության դեպքում համապատասխան տեղեկանք) կամ նույնականացման քարտի պատճեները` բնօրինակների հետ միասին,

— Այլ փաստաթղթեր` վարկային մասնագետի պահանջով

Վարկի մերժման հիմքեր
— վարկի տրամադրման պահին դասակարգված վարկային պարտավորությունների առկայությունը և/կամ հաճախորդի վարկային պատմությունը չի համապատասխանում Կազմակերպության կողմից սահմանված չափանիշներին,

— պահանջվող փաստաթղթերը չներկայացնելը և/կամ կեղծ/ոչ ամբողջական փաստաթղթերի ներկայացումը,

— անձի կամ անձը հաստատող փաստաթղթի նկատմամբ կասկածները

— հաճախորդի կողմից որպես գրավ առաջարկվող ադամանդյա իրերի արժեքը բավարար չէ պահանջվող վարկի գումարի տրամադրման համար կամ դրանք չեն բավարարում Կազմակերպության կողմից գրավադրվող ադամանդյա իրերին ներկայացվող այլ պահանջներին,

— հաճախորդի մասին այնպիսի տեղեկատվության առկայությունը, որը կասկածի տակ է դնում հաճախորդի կողմից ՈՒՎԿ-ին տրամադրված/հայտարարված տեղեկությունները,

— հաճախորդի մասին այնպիսի տեղեկատվության առկայություն, որը կասկածի տակ է դնում վարկի վերադարձելիությունը,

— այլ պատճառներ

Որոշման կայացման և տրամադրման ժամկետ 1 աշխատանքային օր, եթե չի պահանջվում համագործակցող ընկերության գնահատում    
Հաճախորդին որոշման մասին տեղեկացում 1 աշխատանքային օր
 Վարկի դիմումի ընդունման, ձևակերպման և տրամադրման վայր Ընկերության գրասենյակ
— Ժամկետանց պարտավորությունների առաջացման դեպքում մարումներն իրականացվում են հետևյալ հերթականությամբ՝ տույժ, տուգանք, տոկոսագումար, մայր գումար:

— Վարկն ամբողջությամբ մարելուց հետո, եթե հաճախորդը չի ներկայանում գրավադրված իրերը ստանալու համար, ապա հաջորդ աշխատանքային օրվանից սկսած յուրաքանչյուր օրվա համար գանձվում է 500 ՀՀ դրամ միջնորդավճար:


1 Պայմանագրով որոշված տուժանքի տարեկան առավելագույն չափը չի կարող գերազանցել ՀՀ ԿԲ սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով։ Պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը։

Ադամանդյա իրերի գնահատման արժեքները` «Կլոր տաշվածք»

Ադամանդյա իրերի գնահատման արժեքները` «Ֆանտազիա տաշվածք»

«Ֆինանսական օգնական» համակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` www.fininfo.am

Թարմացվել է` 16/11/2018, 20:32

Բաժանորդագրվեք նորություններին

Առաջինը իմացեք մեր նոր ակցիաների և ծառայությունների մասին։