Արտարժույթի փոխարժեքներ

  • Առք
  • 482
  • 540
  • 7.1
  • Վաճառք
  • 488
  • 560
  • 7.45

Կոպյան Վարդան Միհրանի

Մասնաբաժնի չափ`

100%

Բաժնետոմսերի քանակ`

220000

Վարդան Միհրանի Կոպյանը ծնվել է 28.05.1972թ. Մոսկվա քաղաքում։ 1994 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, իսկ 2001 թվականին Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։ Տնտեսագիտական գիտությունների թեկնածու է։ Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին։

1994-1997թթ.. աշխատել է Հայէկոնոմբանկի սպանդարյան մասնաճյուղի վարկային բաժնում որպես գլխավոր մասնագետ, 1997թ.-ին «Մաշտոց էլեկտրացանց» պետական ձեռնարկությունում տնօրենի տեղակալ, 1997-1998թթ.. Երևանի Աջափնյակի թաղապետարանի Ֆինանսական բաժնի պետ, 1998-2002թթ.. ՀՀ նախագահի աշխատակազմի տնտեսագիտական այնուհետև պետաիրավական վարչություններում գլխավոր մասնագետ, 2002-2003թթ.. Արդարադատության խորհրդի գլխավոր մասնագետ, 2003-2009թթ. Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդի նախագահի տեղակալ, 2009-2012թթ.. «Արմենիան դեյթաքոմ քամփնի» ՓԲԸ-ի ծրագրերի տնօրեն, գլխավոր ադմինիստրատիվ տնօրեն և գլխավոր տնօրենի պաշտոնակատար, 2011-2012թթ.. «Ֆայբրնետ քոմյունիքեյշն» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար (համատեղությամբ), 2013-2016թթ.. «Աստորիա ինվեստ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, 2013թ.-ից առ այօր «Արգալի գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն, 2017 թվականից հանդիսանում է «Պրեմիում  Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի բաժնետեր։

Ամուսնացած է ունի մեկ դուստր և մեկ որդի։

Թարմացվել է` 28/05/2018, 13:06

Բաժանորդագրվեք նորություններին

Առաջինը իմացեք մեր նոր ակցիաների և ծառայությունների մասին։