Արտարժույթի փոխարժեքներ

  • Առք
  • 482
  • 540
  • 7.1
  • Վաճառք
  • 488
  • 560
  • 7.45

Խորհրդի նախագահ

Զախարյան Արտակ Երվանդի

Արտակ Զախարյանը ծնվել է 23.10.1973թ. Երևանում։ 1996 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան, իսկ 2000 թվականին Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։

1998-2001թթ աշխատել է ՀՀ պետական եկամուտների նախարարության մաքսանենգության դեմ պայքարի արագ հակազդման բաժնի առաջատար մասնագետ, տեսուչ և ավագ տեսուչ։ 2001-2008թթ. աշխատել է Երևանի Մալաթիա-Մեբաստիա համայնքի դատախազությունում որպես քննիչ, դատախազի օգնական և դատախազության դատախազ։ 2008-2014թթ. Մալաթիա-Մեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ 2017 թվականից հանդիսանում է «Պրեմիում  Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի խորհրդի նախագահ։

Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր:

Խորհրդի անդամ

Զախարյան Գայանե Երվանդի

Գայանե Զախարյանը ծնվել է 21.09.1974թ. Երևանում։ 1997 թվականին ավարտել է Երևանի Հերացու անվան պետական բժշկական ինսիտուտի բուժական ֆակուլտետը, իսկ 1997-1999 թվականներին անցել է կլինօրդինատուրա Ավթալբեկյանի անվան բժիշկների վերապատրաստման ազգային ինստիտուտում ճառագայթային ախտորոշում մասնագիտությամբ։
2000-2003թթ.. աշխատել է Արմենիա հանրապետական բժշկական կենտրոնում որպես բժիշկ-սոնոգրաֆիստ, 2003-2008թթ.. Նաիրի բժշկական կենտրոնում բժիշկ-սոնոգրաֆիստ, 2008-2013թթ.. Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնում տնօրենի տեղակալ դիագնոստիկայի գծով, 2012 թվականից առ այսօր «Մեդիքալ Ինվեստ» ՍՊԸ-ի խորհրդի նախագահ և տնօրեն։ 2017 թվականից հանդիսանում է «Պրեմիում Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի խորհրդի անդամ։
Ամուսնացած է, ունի մեկ դուստր։

Խորհրդի անդամ

Կոպյան Վարդան Միհրանի

Վարդան Միհրանի Կոպյանը ծնվել է 28.05.1972թ. Մոսկվա քաղաքում։ 1994 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, իսկ 2001 թվականին Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։ Տնտեսագիտական գիտությունների թեկնածու է։ Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին։

1994-1997թթ.. աշխատել է Հայէկոնոմբանկի սպանդարյան մասնաճյուղի վարկային բաժնում որպես գլխավոր մասնագետ, 1997թ.-ին «Մաշտոց էլեկտրացանց» պետական ձեռնարկությունում տնօրենի տեղակալ, 1997-1998թթ.. Երևանի Աջափնյակի թաղապետարանի Ֆինանսական բաժնի պետ, 1998-2002թթ.. ՀՀ նախագահի աշխատակազմի տնտեսագիտական այնուհետև պետաիրավական վարչություններում գլխավոր մասնագետ, 2002-2003թթ.. Արդարադատության խորհրդի գլխավոր մասնագետ, 2003-2009թթ. Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդի նախագահի տեղակալ, 2009-2012թթ.. «Արմենիան դեյթաքոմ քամփնի» ՓԲԸ-ի ծրագրերի տնօրեն, գլխավոր ադմինիստրատիվ տնօրեն և գլխավոր տնօրենի պաշտոնակատար, 2011-2012թթ.. «Ֆայբրնետ քոմյունիքեյշն» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար (համատեղությամբ), 2013-2016թթ.. «Աստորիա ինվեստ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, 2013թ.-ից առ այօր «Արգալի գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն, 2017 թվականից հանդիսանում է «Պրեմիում Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի բաժնետեր։

Ամուսնացած է ունի մեկ դուստր և մեկ որդի։

Պրեմիում Կրեդիտ

Գործադիր տնօրեն

Կարախանյան Կարեն Արշակի

Ծնվել է 14.01.1986թ.-ին ՀՀ-ի Երևան քաղաքում։ 2002-2007թթ..-ին սովորել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի կառավարման ֆակուլտետում։ 2007-2010թթ..-ին սովորել Գիտությունների Ազգային Ակադեմիային տնտեսագիտական ֆակուլտետում և ստացել գիտությունների թեկնածուի կոչում։ 2011-2014 թթ.-ին սովորել է Ֆրակֆուրտի Համալսարանում մակրոտնտեսագիտություն և ֆինանսներ բաժնում։

Կարեն Կարախանյանը իր մասնագիտական աշխատանքային գործունեությունը սկսել է 2007թ.-ին որպես սպառողական վարկերի տրամադրման բաժնի մասնագետ Կոնվերս Բանկ ՓԲԸ-ում։ 2008թ.-ին տեղափոխվել է միկրո վարկավորման բաժին որպես առաջատար մասնագետ։ 2013-2014թթ..-ին աշխատել է Դոյչե բանկում։ 2015-2017թթ.-ին աշխատել է ՔեյՓիԷմՋի և ԷրնսթընդՅանգ ֆինանսական հաստատությունների աուդիտի բաժնում որպես առաջատար աուդիտոր։

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալի 2017թ.-ի Հոկտեմբերի 12-ի թիվ 1/822Ա որոշմամբ գրանցվել է, «Պրեմիում Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում, որպես վերստուգող։

2018թ․-ի հունիսի 11-ից նշանակվել է «Պրեմիում Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրեն, իսկ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2018թ.-ի հունիսի 28-ի թիվ 1/449Ա որոշմամբ գրանցվել է այդ պաշտոնում։

Պրեմիում Կրեդիտ

Գլխավոր հաշվապահ

Խաչատրյան Վարդուհի Վաչագանի

Ծնվել է 16.10.1977 թ.-ին, ՀՀ-ի Երևան քաղաքում: 1994-1999թթ.. սովորել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտի Հաշվապահական հաշվառում,  և աուդիտ մասնագիտությամբ և ստացել է տնտեսագետի որակավորում:

Վարդուհի Խաչատրյանը ֆինանսական համակարգում իր աշխատանքային գործունեությունը սկսել է 15.05.2000թ.-ից «Արդշինբանկ» ԲԲԸ «Շենգավիթ» մասնաճյուղից որպես մասնագետ-ադմինիստրատոր, այնուհետ նույն մասնաճյուղի ավագ մասնագետ և գլխավոր հաշվապահ: 07.08.2006-01.11.2010թթ.. աշխատել է «Վաշինգթոն Քափիթալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում, որպես գլխավոր հաշվապահ: 01.11.2010-01.02.2011թթ.. աշխատել է «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ, որպես գլխավոր հաշվապահ: 01.02.2011-28.02.2013թթ.. աշխատել է «Ազգային հիփոթեքային  ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ում, որպես գլխավոր հաշվապահի տեղակալ, իսկ 01.02.2011-04.10.2012թթ.. «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ-ում գլխավոր հաշվապահի տեղակալ: 01.03.2013-24.08.2017թթ.. աշխատել է «Մայկրեդիտ» ՈՒՎ ՍՊԸ-ում, որպես գլխավոր հաշվապահ, իսկ 07.09.2017-29.01.2018թթ.. աշխատել է «Տելեմարկետ» ՍՊԸ-ում  գլխավոր հաշվապահ:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2018թ.-ի Փետրվարի 21-ի թիվ 1/117Ա որոշմամբ գրանցվել է, «Պրեմիում Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում, որպես գլխավոր հաշվապահ։

Պրեմիում Կրեդիտ

Գործադիր Տնօրենի Տեղակալ

Հովհաննիսյան Նոնա Արշակի

Ծնվել է 10.05.1976թ.-ին Հրազդան քաղաքում: 1993-1998թթ.. սովորել է Երևանի Պետական Համալսարանի Քիմիական ֆակուլտետում։ Այնուհետև 2001-2003թթ․․ ուսումը շարունակել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Ճարտարագիտություն և Համակարգերի Կառավարում ֆակուլտետում։

Մասնագիտական որակավորումը բարձրացնելու նպատակով մասնակցել է Գերմանա-Հայկական Հիմնադրամի և Համաշխարհային Բանկի կողմից կազմակերպված RESCAD “Commodity Chain Financing” and “Investment Lending and Leasing in Agriculture” նախագծերում։

Նոնա Հովհաննիսյանը ֆինանսական համակարգում իր աշխատանքային գործունեությունը սկսել է «Անելիք Բանկ» ՍՊԸ-ում որպես ԲՖԳ բաժնի միջազգային ծրագրերով վարկավորման բաժնի մասնագետ /2004-2006թթ․/, այնուհետև նույն Բանկի «Նոր-Նորք» մասնաճյուղում աշխատել է որպես խմբի ղեկավար /2006-2008թթ./, երկու տարի անց աշխատել է որպես ԲՖԳ բաժնի պետի տեղակալ, այնուհետև նույն մասնաճյուղում որպես կառավարչի տեղակալ /2008-2014թթ./։ Նույն թվականին տեղափոխվել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի Գլխամաս, որպես ՓՄՁ և կորպորատիվ վարկավորման դեպարտամենտի բաժնի պետ /2014-2015թթ․․/։ 2015 թվականի օգոստոսից աշխատել է «Անելիք Բանկ» ՓԲԸ «Տիգրան Մեծ» մասնաճյուղում որպես կառավարիչ։

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2017թ․-ի նոյեմբերի 1-ի թիվ 1/872Ա որոշմամբ գրանցվել է «Պրեմիում Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում որպես գործադիր տնօրենի տեղակալ։

Պրեմիում Կրեդիտ

Վերստուգիչ

Բաղդասարյան Լիլիթ Մելիքի

Ծնվել է 10․11․1986թ․-ին ՀՀ Երևան քաղաքում։ 2003-2008թթ․-ին սովորել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի Կառավարման ֆակուլտետում։ 2009-2012թթ․-ին եղել է Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի ուսանող, և ստացել է աուդիտի որակավորում։

Լիլիթ Բաղդասարյանը իր մասնագիտական աշխատանքային գործունեությունը սկսել է 2008թ․-ին որպես միկրո և փոքր վարկերի տրամադրման բաժնի մասնագետ “Հայէկոնոմբանկ” ԲԲԸ-ում, 2011-2012թթ նույն բաժնում աշխատել է որպես առաջատար մասնագետ, իսկ 2012-2016թթ՝ գլխավոր մասնագետ։ 2016-2017թթ․-ին “Հայէկոնոմբանկ” ԲԲԸ-ում աշխատել է որպես Վարկավորման վարչության Միկրո և փոքր վարկերի տրամադրման բաժնի պետ և նույն վարչության վարկային պրոդուկտների զարգացման և վաճառքի բաժնի պետ։ 2017թ դեկտեմբերից աշխատում է “Գրանթ Թորնթոն” ՓԲԸ որպես աուդիտոր։

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2018թ.-ի հունիսի 28-ի թիվ N 1/449Ա որոշմամբ գրանցվել է, “Պրեմիում Կրեդիտ” ՈՒՎԿ ՓԲԸ-ում, որպես վերստուգող։

Թարմացվել է` 19/07/2018, 7:13

Բաժանորդագրվեք նորություններին

Առաջինը իմացեք մեր նոր ակցիաների և ծառայությունների մասին։