Արտարժույթի փոխարժեքներ

  • Առք
  • 482
  • 540
  • 7.1
  • Վաճառք
  • 488
  • 560
  • 7.45

Գլխավոր Վարկային Մասնագետ

Աշխատանքի նկարագիր՝

Կազմակերպության վարկավորման ծառայությունների ապահովում, սեփական պորտֆելի արդյունավետ կառավարում և նախանշված վարկային ծավալների ապահովում:

Տվյալ թափուր հաստիքը վերաբերում է այն հաճախորդների հետ աշխատանքին, որոնք ցանկանում են տարբեր տեսակի վարկեր, ինչպիսիք են` շարժական կամ անշարժ գույքի գրավով սպառողական վարկեր, բիզնես վարկեր, ոսկու գրավով վարկեր: Ավագ վարկային մասնագետը անմիջականորեն մասնակցում է վարկի տրամադրման բոլոր փուլերին՝ սկսած հաճախորդների հետ սկզբնական կոնտակտից, պետական կադաստրի մարմիններում և նոտարական գրասենյակում կնքված պայմանագրերի հաստատումից մինչև վարկային պորտֆելի կառավարում և մոնիտորինգ: Ավագ վարկային մասնագետը նաև պատասխանատու է վարկային վարչության պետի կողմից իրեն հանձնարարված հանձնարարությունների համար, որոնք կարող են ընդգրկել ֆինանսական շուկայի համապարփակ և պատշաճ ուսումնասիրություն, ինչպես նաև վարկային պորտֆելի մոնիթորինգ:

Վարկային մասնագետի հիմնական աշխատանքային պարտականություններն են՝

  • Կազմակերպության կողմից առաջարկվող վարկատեսակների վերաբերյալ պոտենցիալ հաճախորդների տեղեկացվածության ապահովումը,
  • Նոր հաճախորդների ներգրավում և արհեստավարժ սպասարկում,
  • Հաճախորդի վարկային պահանջի և փաստաթղթերի վերլուծություն,
  • Վարկառուի հետվճարումների ապահովումը համաձայն պայմանագրի,
  • Վարկային ռիսկերի վերլուծություն և գնահատում,
  • Շուկայի ուսումնասիրություն սպառողական, բիզնես և/կամ գյուղատնտեսական վարկերի գծով,
  • Վարկային պորտֆելի մոնիտորինգ։

Պահանջվող մասնագիտական գիտելիքները և աշխատանքային փորձը՝

  • Բարձրագույն կրթությունը տնտեսագիտության կամ ճշգրիտ գիտությունների բնագավառում,
  • Վերլուծական կարողություններ,
  • MS Office ծրագրային փաթեթի իմացություն (Word, Excel),
  • AS Bank համակարգի իմացությունը առավելություն է,
  • Արդյունավետ բանակցելու և հաղորդակցվելու հմտություն,
  • Թիմային աշխատելաոճ,
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն։
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է։

Այլ աշխատանքային պայմաններ՝

Աշխատանքն իրականացվում է գրասենյակային պայմաններում` հաճախակի այցելություններով հաճախորդներին, պետական կադաստր և նոտարական գրասենյակ:

Դիմումի ընթացակարգը՝

Բոլոր որակավորված թեկնածուները, որոնք համապատասխանում են պահանջներին, անհրաժեշտ է ներկայացնեն իրենց CV-ները հայերեն կամ անգլերեն լեզուներով [email protected] էլեկտրոնային հասցեով: Խնդրում ենք նշել էլեկտրոնային փոստի առարկա դաշտում «Գլխավոր վարկային մասնագետ» և/կամ «Senior Loan Officer» անվանումը: Միայն նախնական զննումն անցած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի:

Թարմացվել է` 28/05/2018, 13:13

Բաժանորդագրվեք նորություններին

Առաջինը իմացեք մեր նոր ակցիաների և ծառայությունների մասին։