Արտարժույթի փոխարժեքներ

  • Առք
  • 482
  • 540
  • 7.1
  • Վաճառք
  • 488
  • 560
  • 7.45

Լրացրեք online հայտը և մեր մասնագետները հնարավորինս արագ կկապվեն Ձեզ հետ։


Պայմաններ

Հաստատված Է «Պրեմիում Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ Վարչության 2018թ.-ի հունվարի 23-ի թիվ 1 որոշմամբ
Նպատակ Այլ
Ապահովվածություն Ավտոմեքենա
Արժույթ ՀՀ դրամ
Տարեկան տոկոսադրույք — 22% (Ամսական հավասարաչափ մասերով/անուիտետային մարման դեպքում)
— 23% (Դիֆերենցված` մայր գումարի հավասարաչափ մարումներով տարբերակի դեպքում)
Վարկի ժամկետը մինչև 60 ամիս
Վարկի նվազագույն գումար 500,000 ՀՀ դրամ
Վարկի առավելագույն գումար 20,000,000 ՀՀ դրամ
Վարկ/գրավ (լիկվիդացիոն արժեք) առավելագույն հարաբերակցությունը Գրավադրվող շարժական գույքի լիկվիդացիոն արժեքի մինչև 70%-ի չափով
Տրամադրման եղանակը կանխիկ
Վարկի և տոկոսագումարների մարման եղանակ — Անուիտետային
— Ամսական մայր գումարի հավասարաչափ մարումներով
Վարկառուի նկատմամբ պահանջներ
Կարգավիճակ ՀՀ և ԼՂՀ քաղաքացի
Տարիքային սահմանափակում 18 տարին լրացած անձանց, որոնց տարիքը վարկի մարման օրը չի գերազանցի 63 տարեկանը
Վարկային պատմության նկատմամբ պահանջներ (դրական վարկային պատմություն) Վարկ ստանալու դիմումի ներկայացման օրվա դրությամբ վարկառուն պետք է չունենա ժամկետանց /դասակարգված պարտավորություններ (վարկ, վարկային գիծ, օվերդրաֆտ, տրված երաշխավորություն և այլն)
Ապահովություն
Ապահովման միջոց Ամերիկյան, Եվրոպական, Ճապոնական Հարավ-Կորեական ավտոմեքենաների դեպքում մինչև 15 տարի արտադրության ժամկետը չգերազանցող, իսկ Ռուսական արտադրության ավտոմեքենաների դեպքում մինչև 3 տարի արտադրության ժամկետը չգերազանցող ավտոմեքենաներ:

15 տարուց ավելի արտադրության ժամկետ ունեցող մեքենաների գրավադրման դեպքում որոշումը կայացվում է վարչության կողմից

Գրավատու 18 տարին լրացած ցանկացած ֆիզիկական անձ
Գրավի առարկայի գնահատումը Գրավի առարկան պետք է գնահատվի ՈՒՎԿ-ի հետ համագործակցող մասնագիտացված կազմակերպություններից մեկի կողմից
Ապահովագրություն
Գրավի առարկայի ապահովագրությունը 1 Մեքենայի ԿԱՍԿՈ ապահովագրությունը իրականցվում է կազմակերպության հետ համագործակցող մասնագիտացված կազմակերպություններից մեկի կողմից 1
Միջնորդավճարներ
Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճարը (գանձվում է վարկի գումարից վարկի տրամադրման պահին) 3%
Վարկի սպասարկման ամսական վճարը` հաշվարկած վարկի մնացորդի նկատմամբ 1%
Վարկային միջոցների կանխիկ տրամադրման միջնորդավճար Համաձայն գործող սակագների
Ավտոմեքենայի գնահատում Համաձայն գործող սակագների
Տույժեր և տուգանքներ
Տույժ 2 Պայմանագրով նախատեսված վարկի և/կամ տոկոսագումարի մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում Վարկառուն վարկային կազկապերպությանը վճարում է տույժ` ժամկետանց գումարի 0.13% չափով` կետանցի յուրաքանչյուր օրվա համար: Ընդ որում, ժամկետանց վարկի գումարի նկատմամբ շարունակվում է հաշվարկվել տարեկան տոկոսադրույքը մինչև ժամկետանց վարկի գումարի հետվերադարձը:
Վարկի վաղաժամկետ մարման տույժը չի սահմանվում
Այլ պայմաններ
Վարկի տրամադրման դրական գործոնները — դրական վարկային պատմությունը,
— կայուն դրամական հոսքեր,
— գրավի առարկայի համապատասխանությունը  կազմակերպության պահանջներին
— այլ գործոններ:
Վարկի մերժման գործոնները — բացասական վարկային պատմությունը,
— դրամական հոսքերի ոչ բավարար մակարդակը,
— գրավի առարկայի անհամապատասխանությունը կազմակերպության պահանջներին,
— կեղծ կամ անարժանահավատ տեղեկատվության տրամադրումը,
— այնպիսի տեղեկատվության տրամադրում, որը կասկածի տակ է դնում վարկի վերադարձելիությունը
— այլ գործոններ:
Որոշման կայացման առավելագույն ժամկետը պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո առավելագույնը 1 աշխատանքային օր
Որոշման մասին տեղեկացնելու ժամկետ 1 աշխատանքային օր
Որոշման վավերականության առավելագույն ժամկետը 15 աշխատանքային օր
Վարկառուին վարկի գումարի տրամադրման ժամկետը գրավի առարկայի նկատմամբ գրավի իրավունքը հաստատող փաստաթուղթը ստանալուց հետո 1 աշխատանքային օր
Վարկի դիմումի ընդունման, ձևակերպման և տրամադրման վայրը կազմակերպության գրասենյակ
Պահանջվող նախնական փաստաթղթեր
Եթե հաճախորդի տվյալները համապատասխանում են առաջարկվող պայմաններին, ապա հաճախորդից պահանջվում են հետևյալ փաստաթղթերը.

— Հաճախորդի անձը հաստատող փաստաթղթեր (անձնագիր և այլն),
— գրավադրվող գույքի սեփականության վկայականը,
— գրավի գնահատման վերաբերյալ տեղեկատվություն,
— այլ անհրաժեշտ փաստաթղթեր:


1 Տվյալ կետը գործում է այն վարկերի համար, որոնք կնքվել և տրամադրվել են մինչև 01.01.2018թ.:


2 Պայմանագրով որոշված տուժանքի տարեկան առավելագույն չափը չի կարող գերազանցել ՀՀ ԿԲ սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով։ Պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը։

«Ֆինանսական օգնական» համակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` www.fininfo.am

Թարմացվել է` 18/10/2018, 18:23

Բաժանորդագրվեք նորություններին

Առաջինը իմացեք մեր նոր ակցիաների և ծառայությունների մասին։