Արտարժույթի փոխարժեքներ

  • Առք
  • 479
  • 534
  • 7.25
  • Վաճառք
  • 483
  • 544
  • 7.45

Լրացրեք online հայտը և մեր մասնագետները հնարավորինս արագ կկապվեն Ձեզ հետ։


Պայմաններ

Հաստատված է «Պրեմիում Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի 03.08.2017թ. թիվ 1 վարչության որոշմամբ։ Ուժի մեջ է ընդունման պահից։
Վարկառու 18 տարին լրացած ՀՀ, ԼՂՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձիք, ում տարիքը վարկի մարման օրը չի գերազանցում 63 տարեկանը
Արժույթ ՀՀ դրամ
Վարկի առավելագույն գումար Մինչև 20.000.000 ՀՀ դրամ
Վարկի առավելագույն ժամկետ 60 ամիս
Վարկի տարեկան տոկոսադրույք Սկսած 19%-ից
Վարկի և տոկոսագումարների մարումներ Ամսական հավասարաչափ մարումով/անուիտետային
Գրավի տեսակ* Անշարժ գույք (բնակարան, բնակելի տուն, հասարակական տարածք` բացառությամբ արտադրական տարածքների): Գրավ կարող է հանդիսանալ այն գույքը, որը գտնվում է Երևան քաղաքում*:

*Երևան քաղաքից դուրս գտնվող անշարժ գույքերը որպես վարկի գրավ հանդիսանալու որոշումը կայացվում է Վարչության կողմից:

Վարկ/գրավ առավելագույն հարաբերակցություն Գրավադրվող անշարժ գույքի լիկվիդացիոն արժեքի 70%-ի չափով (որոշ դեպքերում վարկ/գրավ հարաբերակցությունը սահմանվում է վարչության որոշմամբ առավելագույնը 100%)
Տույժ Պայմանագրով նախատեսված վարկի և/կամ տոկոսագումարի մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում Վարկառուն վարկային կազկապերպությանը վճարում է տույժ` ժամկետանց գումարի 0.13% չափով` կետանցի յուրաքանչյուր օրվա համար: Ընդ որում, ժամկետանց վարկի գումարի նկատմամբ շարունակվում է հաշվարկվել տարեկան տոկոսադրույքը մինչև ժամկետանց վարկի գումարի հետվերադարձը: Պայմանագրով որոշված տուժանքի տարեկան առավելագույն չափը չի կարող գերազանցել ՀՀ ԿԲ սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով։ Պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը։
Վարկառուի վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ Վարկ ստանալու դիմումի ներկայացման օրվա դրությամբ վարկառուն պետք է չունենա ժամկետանց /դասակարգված պարտավորություններ (վարկ, վարկային գիծ, օվերդրաֆտ, տրված երաշխավորություն և այլն)։
Վարկի ամսեկան սպասարկման միջնորդավճար 0.5%` վարկի մայր գումարի մնացորդի նկատմամբ
Վարկային փաթեթի կազմման և սպասարկման վճար Վարկի գումարի 1.3%-ի չափով , նվազագույնը 10.000 ՀՀ դրամ
Գրավի գնահատման վճար Համաձայն գործող սակագների
Վարկի կանխիկացման միջնորդավճար Չի պահանջվում
Ներկայացվող փաստաթղթեր 1. Դիմում (սահմանված ձևով),
2. Անձնագիր և սոց. քարտ (պատճեն),
3. Գույքի բոլոր սեփականատերերի անձնագրեր, անչափահասների համար ծննդյան վկայականներ (պատճեներ),
4. Գրավադրվող գույքի սեփականության վկայական (բնօրինակը և պատճեն),
5. Գրավադրվող անշարժ գույքի ծագման հիմքեր (պատճեն),
6. Միասնական տեղեկանք սահմանափակումների վերաբերյալ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի ռեգիստրի պետական կոմիտեից (վարկի տրամադրման դրական եզրակացություն ստանալուց հետո) (բնօրինակը և պատճեն),
7. Եթե կան գույքի համասեփականատեր, ովքեր բացակայում են ՀՀ-ից, ապա նոտարով հաստատված՝ լիազորագիրը (համասեփականատերի համար) (բնօրինակը և պատճեն) և նոտարի կողմից հաստատված թարգմանությունը (բնօրինակը և պատճեն), անձնագրերի պատճեները:
«Ֆինանսական օգնական» համակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` www.fininfo.am

Թարմացվել է` 08/02/2019, 19:53

Բաժանորդագրվեք նորություններին

Առաջինը իմացեք մեր նոր ակցիաների և ծառայությունների մասին։